Թուրքական «նուրբ» ակնարկ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է երբեք չճանաչել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ։

Ըստ «Անադոլու» գործակալության, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը երեկ ասել է․ - «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ և շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ասուլիսին Էրդողանը նաև ընդգծել է, որ Ղրիմի թաթարները թուրքերի եղբայրներն են և միավորում են Ուկրաինան Թուրքիայի հետ։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը Դոնբասում հնարավորինս շուտ կկարգավորվի և կկարգավորվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Հիշեցնենք՝ երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել: Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Ուկրաինայի արևելքը վերահսկող անջատողականների վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Օգոստոս 6-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ նույն օրը «թշնամու հարձակման հետևանքով չորս հերոսներ կորցրել են իրենց կյանքը»: Ըստ հաղորդագրության՝ երկրի արևելքում Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականները կրակ են բացել Ուկրաինայի բանակի դիրքերի վրա` օգտագործելով ականանետեր ու գնդացիրներ: Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Էրդողանի հետ բանակցություններին Զելենսկին Անկարային հրավիրել է մասնակցելու Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնմանը։ Նա նաև թուրքական բիզնեսին առաջարկել է գործունեություն ծավալել Ուկրաինայում՝ հավելելով, թե անձամբ է հանդես գալիս որպես երաշխավոր և կանի հնարավորը, որ թուրք գործարարների համար Ուկրաինայում հարմարավետ պայմաններ ստեղծվեն։

Նկատենք, որ Թուրքիայի նախագահը նախկինում էլ հայտարարել էր, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, սակայն Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկը՝ միանալ Ուկրաինայի արևելքում ստեղծվելիք խաղաղապահ առաքելության ձևավորմանը, չի ընդունել։

Սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որպեսզի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում այլ ոլորտներում խնդիրներ առաջանան։ Ավելին, այդ հարաբերություններն ավելի ու ավելի կուռ են դառնում, ընդլայնվելով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3058 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am