BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից

Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր եւ նենգ շեշտադրումներով:

Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Ուշագրավն այն է, որ նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած եւ ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, պնդում է, որ իրենք այդ օրը եղել են Կառավարության շենքում եւ ոչ կրակել են, ոչ էլ մոտ եղել կրակոցներին:

Ծագում են հստակ հարցեր. ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այդքան վտանգավոր ուղղորդմամբ։

Սա այն դեպքն է, երբ ԱԱԾ ունի հստակ անելիք, ի վերջո խոսքը գնում է բառիս բուն իմաստով մեր պետականության հանեպ քարոզչական դիվերսիայի մասին։ Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե ներսի՞ց։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ….»։ Այս հրապարակման վերջնակետը սա է։

Երկու դեպքում էլ ՀՀ ԱԱԾ-ն անելիք ունի բացահայտելու, թե ով է կանգնած Հայաստանի պետականության, մեր ազգային շահերի դեմ ուղղված հրապարակման հետեւում: Եթե այն ներհայաստանյան պատվիրատու ունի, ապա նա կամ նրանք պետք է արագ բացահայտվեն եւ ներկայացվեն հանրությանը, իսկ եթե դրսի անհայտ կամ հայտնի ուժեր են, ապա մենք պետք է միավորվենք ընդդեմ արտաքին թշնամու, որն ակնհայտորեն նպատակադրված ցանկանում է մեր երկրում ներքին թշամանք ու պառակտում մտցնել: Դրանից հետո պատերազմ, պարտություն եւ պատմական կորուստ մեկ քայլ է։

Առանձին տխուր թեմա է, թե ովքեր են ծափահարում BBC-ի ռուսաստանյան ծառայության հրապարակմանը, ովքեր են այն տարածում որպես բացարձակ ճշմարտություն: Մտահոգիչ է Հանրային հեռուստաալիքի պահվածքը, որի լրատվական ծառայությունն իր լուրերի գլխավոր թողարկումը սկսում է հենց այդ նյութից մեջբերումներ անելով, ընդ որում, կրկին այնպիսի շեշտադրումներով, կարծես բացարձակ ճշմարտություն է ներկայացնում:

Համահայկական խաղերի փայլուն եւ տպավորիչ բացումից հետո, որից կարկամել են Բաքվում, ոմանք ակնհայտորեն փորձում են մեզ պատասխան հարված հասցնել, իսկ մեր 5-րդ շարասյունը միշտ կազմ ու պատրաստ է։

Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ մշտապես սպասարկում են այլ, այդ թվում նաեւ մեզ թշնամի երկրների շահերը, եւ չի կարելի նման հրապարակումը տիրաժավորել, ներկայացնել վերին ատյանի ճշմարտություն, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն քաղաքական կամ զինվորական գործչին:

Մեր երկրի, ժողովրդի դեմ բացահայտ սադրանք է իրականացվել, որն ուղղված է մեր երկրի ազգային եւ պետական շահերին: Այս իրավիճակում մենք ոչ թե պետք է քամի փչենք մեր թշնամու հողմաղացին, այլ փորձենք սառը մոտենալ կատարվածին եւ խելամիտ հետեւություններ անել։

ԱԱԾ-ն ամեն ինչ պետք է անի ներքին պատվիրատուի հայտնաբերման համար։ Մանավանդ, որ ընդամենը 30 տարի հետո մենք ունենալու ենք աշխարհի առաջին տասնամյակում գտնվող ԱԱԾ։ Ի վերջո ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականը ուժի մեջ է։

Ի դեպ, BBC-ի ստոր հրապարակման նախօրեին ազատ արձակվեց ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որին երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով կալանավորեցին ծանր մեղադրանք ներկայացնելով: Հեռտո պարզվեց, որ նա Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապ չունի: Վարկածներից մեկի համաձայն, բրիտանական լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման պատասխանն է:

Մի նայեք կատարվածին որպես սովորական հերթական մանիպուլիատիվ նյութ։ Սա շատ ավելի խորը եւ ավելի վտանգավոր գործընթաց է. սա դիվերսիա է մեր պետականության հանդեպ։ Եթե սա այսօր աշխատեց, վստահ եղեք՝ վաղը նման տասնյակ նյութեր են ծնվելու՝ մեկը մյուսից հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցներում՝ ու մեկը մյուսից՝ վտանգավոր։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am