7000 «ծպտյալ» ոստիկան կհետևեն կանանց
Թեհրանում 7000 «ծպտյալ» ոստիկան կհետևեն կանանց «ճիշտ» հագուկապին, օրինակ` գլխաշորի պատշաճ կրում և հակաիսլամական այլ բաների ևս, գրում է theguardian.com-ը: Ամեն գարուն, երբ բարձրանում է ջերմաստիճանը, և մարդիկ դուրս են գալիս փողոց, Իրանի իշխանություններն առավել խիստ են սկսում հետևել հասարակական նորմերին՝ հանրային վայրերում ավելացնելով, այսպես կոչված, «բարոյական ոստիկանների» քանակը: Պարբերականի փոխանցմամբ ոստիկանները թիրախավորում են թույլ գցած գլխաշորեր, ձիգ վերարկուներ, կարճացրած տաբատներ, գլամուրային սանրվածքներ: Իշխանություններին անհանգստացնող երևույթների շարքին է դասվել նաև շներին ման տալը:
