Օպտիմալացումն ու կրճատումները շարունակվում են

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորվում է «Հայաստանի պետական‎ֆ իլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը : Նախագիծն ընդգրկված է օգոսոտսի 8-ի կատավարության նիստի օրակարգում, որպես չեզեկուցվող հարց:
Սահմանվում է, որ «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիան» «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» իրավահաջորդն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական‎ ֆիլհարմոնիայի» միջոցների հաշվին:
 Նշվում է նաև, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ oրենքի 8-րդ հոդվածով նախատեսված լիազորությունը վերապահվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել` «Հայաստանի պետական‎ ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը: «Հայաստանի պետական‎ ֆիլհարմոնիայի» կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը:
Որպես հիմնավորում նշվում է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան միակ պետական համերգային կազմակերպությունն է, որի հիմնական գործառույթը համերգաթատերային միջոցառումների կազմակերպումն է` երաժիշտ-կատարողների, մասնագետի մասնագիտական պահանջների բավարարումը, համերգների կազմակերպումը Երևանում և հանրապետության մարզերում: «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում ընդգրկված է երեք անսամբլ /«Հայաստանի ազգային նվագարաններ», Գուսանական և «Ակունք» համույթները/, որոնց գործառույթները նման են ֆիլհարմոնիայի գործառույթներին: Միացման միջոցով վերակազմակերպումը ուժեղացնում, ավելի արդյունավետ է դարձնում նշված կազմակերպությունների աշխատանքները:Այս երեք համույթները փաստացի չունեն մշտական փորձատեղի, նրանց փորձերը միշտ ձախողման վտանգի տակ են տարբեր պատճառներով: Բացի այդ, յուրաքանչյուր համերգի համար նախարարությունը լրացուցիչ միջոցներ է տրամադրում դահլիճի վարձակալության համար։ Միացման դեպքում այս խնդիրը ևս լուծվում է։
Միացմամբ այս երեք անսամբլները կունենան Երևանի կենտրոնում մշտական հասցե, փորձատեղ և համերգային դահլիճ, ինչը ևս առավել արդյունավետ կդարձնի նրանց աշխատանքը: Այս պարագայում ֆիլհարմոնիան կունենա համերգներ կազմակերպելու /և' իր դահլիճում, և' մարզերում/ լրացուցիչ ստեղծագործական և ֆինանսական ռեսուրսներ»,- նշվում է նախագծի հիմնովորման մեջ:

   Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի վերամիավորման արդյունքում, ըստ նախագծի, կապահովվի Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի 3 ստեղծագործական կազմերի (Ազգային նվագարանների նվագախումբ, Գուսանական և ժողովրդական երգի համույթ, «Ակունք» ազգագրական համույթ) բնականոն գործունեությունը, որը պայմանավորված է ստացիոնար բեմի, փորձասենյակների և գրասենյակային տարածքների ապահովմամբ և ստեղծագործական գործոնի բարձրացմամբ:

Որոշման նախագծում սակայն չի նշվում, թե այս միավորման դեպքում քանի մարդ է կորցնում աշխատանքը և ինչի հաշվին ու որքան գումար է տնտեսվելու:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2953 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am