Նախաքննական գաղտնիքի արտահոսք արտերկիր` ո՞վ է պատասախան տալու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտի հրապարակում ունեցած ելույթից երկու օր հետո, որի ընթացքում նա հայտարարել էր, թե մինչև 2050 թվականը ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, BBC-ին հրապրակեց նախաքննական գաղտնիք համարվող Մարտի 1-ի գործին առնչվող տվյալներ:
«Քննիչը համարում է, որ ցուցարարների գնդակահարությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)… Նախաքննության նյութերից մենք իմացանք, որ քննիչները համարում են՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացել են ղարաբաղյան ուժայինները, որոնց ղեկավարել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է անցնում)… Հարցաքննությունների ժամանակ քննիչները հաստատել են, որ վերջինիս ջոկատը տեղակայված է եղել նախագահի ադմինիստրացիայի նկուղում…
Հայաստանյան և Ղարաբաղի աղբյուրները հաստատել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից արված պնդումների մի մասը։ Մենք, սակայն, չկարողացանք ստանալ ցուցարարների սպանության բոլոր հանգամանքների անկախ հաստատումը»,- նշել է BBC-ի հեղինակը։
Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) և Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել են բրիտանական BBC-ի ռուսական ծառայության հրապարակմանը: «Tert.am»-ի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները իրականության չեն համապատասխանում: «Շատ բան կարող են գրել, բայց դա հեքիաթ է, դա իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան: Ես չգիտեմ՝ առիթը որն է նման բան գրելու մանավանդ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում համահայկական խաղերն են, ի դեպ, ես էլ միջոցառման եմ: Հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն չունեմ, չկա նման բան»,- ասել է Սամվել Կարապետյանը:
Իսկ Արայիկ Հարությունյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տեղեկությունը չի կարող հավաստի լինել: «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց: Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»,- գրել է Հարությունյանը:
Հարց է առաջանում, թե նախաքննական գաղտնիք համարվող հարցաքննությունների կրկնօրինակները ինչպես են հայտնվել օտարերկրյա ԶԼՄ-ի տրամադրության տակ: Ում է ձեռնտու հատկապես այս պահին նման հոդված հրապարակել` լարվածություն առաջացնելով Արցախի ռազմական ղեկավարության և Հայաստանի հասարակության միջև: 10 առաջատար հետախոզությունների շարքում հայտնվելու հավակնություն ունեցող ՀՀ վարչապետը պարտավոր է այդ առնչությամբ բացատրություն պահանջել հատուկ ծառայություններից և Հատուկ քննչական ծառայությունից, որն իրականացնում է Մարտի 1-ի գործի նախաքաննությունը:
«BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ: Եթե ՀՀ իրավապահ մարմիրնները դեռևս նման եզրակացություն չեն հրապարակել, ի՞նչ իրավունքով է նման բան անում օտարերկրյա ԶԼՄ-ն: Ի վերջո, որտեղի՞ց BBC-ին հարցաքննության արձանագրության կրկնօրինակը։
Թերևս ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի հայտնի գաղտնալսումից հետո այլևս չարժի որևէ բանի վրա զարմանալ: Միակ զարմանալիքը Փաշինյանի` սահմաններ չճանաչող պոպուլիստական ռոմանտիզմն է` այս տեմպերո՞վ են ուզում 10 ամենարդյունավետ հետախուզություններից մեկն ունենալ: Եթե այո, ուրեմն թող պարզեն` ո՞վ է շահում, երբ Արցախի հերոսներին հերթով հակահերոս են դարձնում:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 5352 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am