Մոսկվայում իրավիճակ կարող է փոխվել

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, հարցմանը մասնակցած մոսկվացիների 37 տոկոսը դրական է գնահատել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաները, 27 տոկոսն ասել է, որ բացասական է վերաբերվում, իսկ 30 տոկոսն անտարբեր է։ Երկու տոկոսն ասել է, որ մասնակցում է այդ ցույցերին, իսկ ինը տոկոսը՝ հնարավոր է մասնակցի։

Հարցվածների 29 տոկոսը նշել է, որ ուշադրությամբ հետևում է այդ ակցիաներին, 48 տոկոսն էլ՝ լսել է ակցիաների մասին։

Ի դեպ, նկատեցինք, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն այդ ակցիաներն ընդհանրապես չեն լուսաբանում։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բողոքի ցույցերը տեղի են ունենում հուլիսի կեսերից։ Հուլիսի 27-ի և օգոստոսի 3-ի ակցիաներն արտոնված չէին, և ոստիկանությունը բռնություն կիրառեց Մոսկվայի կենտրոնական փողոցներ դուրս եկած ցուցարարների նկատմամբ՝ ձերբակալելով հազարավոր մասնակիցների։ Մի շարք քաղաքացիների նկատմամբ Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական գործեր հարուցեց, իսկ մանկահասակ երեխայի հետ ցույցերին մասնակցած մոսկվացի ամուսիններին սպառնացին զրկել ծնողական իրավունքից։

Նկատենք, որ Ռուսաստանում իրավապահների կոշտ գործելաոճը բուռն քննադատվեց Արևմուտքի կողմից, նրանք դատապարտեցին ոստիկանների կոշտ գործելաոճը և կոչ արեցին անհապաղ ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին։
Սակայն պաշտոնական Մոսկվան իր հերթին Արևմուտքին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ։

Նախօրեին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային խումբը հերթական անգամ քննարկել է չգրանցված թեկնածուների բողոքները և Մոսկվայի ընտրական հանձնաժողովին առաջարկել չգրանցել հինգ ընդդիմադիրների, այդ թվում՝ Լյուբով Սոբոլին և Դմիտրի Գուդկովին։ Սոբոլը դեռևս 25 օր առաջ հացադուլ է հայտարարել։

Ինչպես հայտնի է, որ բողոքի նոր ակցիան Մոսկվայում կանցկացվի օգոստոսի 10-ին։ Մոսկվայի իշխանություններն արտոնել են բողոքի երթն ու հավաքը Սախարովի հրապարակում, իսկ ընդդիմադիրները կոչ են անում նորից հավաքվել Մոսկվայի օղակաձև այգում, որտեղ բողոքի ակցիան արտոնված չէ։

Կարելի է կանխատեսել, որ Մոսկվայում մի քանի օրից կայանալիք բողոքի ակցիան կլինի ավելի մարդաշատ, քան նախորդը։ Իհարկե, չի բացառվում իրավապահների կոշտ գործելաոճը նաև այս ակցիայի ընթացքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7993 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am