Սիրիայում ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը
Սիրիայում ավարտվել է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ): «ՔԶԱԿ-ի վարձած ամերիկյան Veolia ընկերությունը ոչնչացրել է 75 ցիլինդր ջրածնի ֆտորիդ՝ Տեխասի իր օբյեկտում»,-ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Դա ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, որի մասին հայտարարել էր Սիրիայի արաբական հանրապետությունը»,-ասված է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ:
