Չինացի միլիարդատերը ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի բաժնետոմսերի 70%-ը
Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոբին Լին ցանկանում է ձեռք բերել «Միլան»-ի բաժնետոմսերի 70%-ը, որի դիմաց պատրաստ է 700 մլն եվրո վճարել: Իտալական ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին դիտարկում է ակումբի բաժնետոմսերի վաճառքի նպատակահարմարությունը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: Forbes-ը Ռոբին Լիի կարողությունը գնահատում է 15.3 միլիարդ դոլար, իսկ «Միլան»-ի արժեքը գնահատվում է 775 միլիոն դոլար: 47-ամյա միլիարդատեր Ռոբին Լին Չինաստանի 6-րդ ամենահարուստ մարդն է: Նա Չինաստանում առաջատար ինտերնետային որոնողական համակարգի հիմնադիրն ու ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է:
