ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Հ. Հարությունյանի հարցով տեղեկացնում է

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականն այցելել է Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013թ. հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին։ Այս մասին տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից՝ նշելով. «ՌԴ-ո ւմ ՀՀ դեսպան Օ.Եսայանի հանձնարարությամբ դեսպանության խորհրդական Լ.Թորգոմյանը ս/թ. ապրիլի 19-ին, ՌԴ ԱԳՆ աջակցությամբ և ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության թույլտվությամբ, այցելել է ՌԴ Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013-ի հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին` քաղաքացու հարազատների կողմից ս/թ. փետրվարի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումում արծարծված հարցերի պարզաբանման և քաղաքացու առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: ՀՀ դիվանագետը Տամբովի մարզում հանդիպել է հ.3 ուղղիչ հիմնարկի ղեկավարությանը՝ պարզաբանելու Հ.Հարությունյանի առողջական խնդիրների, նրան տուգանային խուց տեղափոխելու, հարկադիր աշխատանք կատարելու, ստորացուցիչ վերաբերմունքի դրսևորման, վթարի արդյունքում զոհվածների հարազատներից ստացված ենթադրյալ փոխհատուցման փաստաթղթերի ստորագրման մասին՝ հարազատների և ՀՀ որոշ լրատվամիջոցների կողմից արծարծված հարցերի իսկությունը: Ուղղիչ հիմնարկի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առողջական գանգատների կամ ուղղիչ հիմնարկում վատ վերաբերմունքի արժանանալու մասին տեղեկություններ հիմնարկի ղեկավարությունը Հարությունյանից չի ստացել: Եռամսյակային կտրվածքով Հ. Հարությունյանն անցնում է բժշկական զննում հրավիրյալ շրջանային բժիշկների կողմից: Ըստ այցելությունների մատյանի, ինչպես նաև դատապարտյալի պնդմամբ, ուղղիչ հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում Հ.Հարությունյանը այցելուներ չի ունեցել: Նա չի ստացել նաև որևէ փաստաթուղթ փոխհատուցման հարցի առնչությամբ: Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում: Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Լ. Թորգոմյանի առանձնազրույցը Հ.Հարությունյանի հետ: Տևական առանձնազրույցի ընթացքում Հարությունյանը հաստատել է հուզող հարցերի շուրջ կալանավայրի ղեկավարության և բուժկետի ներկայացուցչի պարզաբանումները: Նա իր հանդեպ դրսևորած վերաբերմունքի առնչությամբ դժգոհություններ չի հայտնել, ըստ նրա՝ խցում գտնվելու պայմաններն ու մարդկանց թիվը չեն գերազանցում սահմանված չափանիշները: Զրույցի ընթացքում նա ցանկություն է հայտնել պատիժը կրել Հայաստանում: Այցի ընթացքում վերը նշված կալանավայրի ղեկավարության հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն քաղաքացու հետ կապված խնդիրների մասին դեսպանությանը իրազեկելու հարցում: Հ.Հարությունյանին փոխանցվել են նաև դեսպանության ներկայացուցչի տվյալները՝ հուզող հարցերի դեպքում կապ հաստատելու նպատակով»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am