Արցախցիների իրավունքը` Քոչարյանի հարցով պահանջ դնել Փաշինյանի առջև

 

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ի հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել մի քանի ակցիաներ: Նշվում է նաև, որ Արցախի իշխանության և, մասնավորապես, նախագահ Բակո Սահակյանի անձնական խնդրանքով <<Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի>> միջոցառումները չեղարկվել են կազմակերպիչների կողմից: Չնայած դրան հրապարակից վանկարկվել են Քոչարյանին պաշտպանող կոչեր: Բակո Սահակյանի զգուշավորությունն ինքնին հասկանալի է, որովհետև Քոչարյանի պաշտպանության զանգվածային կոչերը, եթե այդպիսիք հնչեին, որակվելու էին հատուկ կազմակերպված սադրանք: Քանի որ միջոցառումների կազմակերպչական հարցերի պատասխանատուն Արցախի ղեկավարությունն էր, դրանք օգտագործվելու էին ընդդեմ Արցախի նախագահ Բակո Սահակյանի` լրացուցիչ անգամ շահարկելով նրա և Արկադի Ղուկասյանի երաշխավրությունը` Քոչարյանի ազատ արձակման հարցով:
Բացի այդ` եթե հրապարակում հավաքված բազմությունը մեծապես Արցախի բնակչությունը լիներ, հանրահավաքը կարող էր նաև այլ ընթացք ստանալ:
Ի թիվս համահայկական խաղերի արտերկրից ժամանած ավելի քան 10 հազար մասնակիցների, որոնք այս օրերին Արցախում են, հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը Երևանից և այլ մարզերից բերված խմբեր էին: Եթե ապավինենք պաշտոնական տեղեկատվությանը` միայն 450 կամավոր է ցուցակագրվել Երևանում` կազմակերպչական աշխատանքների համար, չհաշված պետական կառույցների աշխատակիցները: Կազմակերպչական թիմն ու բուն համահայկական խաղերի մասնակիցներն արդեն իսկ մեծաթիվ էին: Փաշինյանն անշուշտ չէր կարող այդ պահը չօգտագործել. սովորույթի ուժով նա համահայկական խաղերի բացումը վերածեց քաղաքական միտինգի: Երևի թարմ ականջ էր գտել:
Դառնալով Քոչարյանի թեմային`պարզ էր արցախցիները իրավունք ունեին պահանջ դնել Փաշինյանի առջև` ազատ արձակել իրեց հերոսին և առաջին նախագահին. «Իմ հերոսը պետք է ազատության մեջ լինի։ Ազատություն նախագահ Քոչարյանին։ Պարոն վարչապետ, իմ հերոսի հողում եք Դուք, իջեք բեմից»,- բացականչել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը։
Ընդհանրապես Արցախի և արցախցիների առջև ելույթ ունենալուց առաջ այս հարցը պետք է որ առաջանար Փաշինյանը մոտ. եթե դու անտեսում է Քոչարյանի ներդրումը արցախյան ազատամարտում, այն դեպքում երբ նա հաղթանակի կերտողներից է , ընդհանրապես, եթե համատարած զրոյացնում ես արցախյան ազատամարտի հերոսներին` /Վիտալի Բալասանյան, Լևոն Մնացականյան, Սեյրան Օհանյան/ ի ՞նչ երեսով ես արցախցիների մոտ ճառ արտասանում և հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ: Կամ որ շնորհակալություն են հայտնում Արցախին հեղափոխության օրերին Հայաստանի թիկունքը պահելու, առաջին գիծը ամուր և անխախտ պաշտպանելու համար, մոռացե ՞լ ես, որ հեղափոխությունից անմիջապես հետո պատրաստվում էին հեղափոխությունն արտահանել Արցախ` առանց հասկանալու առաջին գծի կարևորությունը:

Հայկ Դավթյան

դիտվել է 5121 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am