Նիկոլ Փաշինյանի մտքի կարճ միացումը. «քուանշ-2050»

Հայ հասարակությունը երեկվանից քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտից արված հայտարարությունները, հատկապես մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների մասին:

- Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
- Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:
- Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը:
- Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ:
- Յոթնապատկել միջին աշխատավարձը:
- Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
- Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
- Ապահովել առողջապահական ծառայությունների 100-տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
- Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:
- Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:
- Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ /կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Արցախը Հայաստան է եւ վերջ:
Սրանք են այն հիմնական կետերը, որոնք ամփոփում են Փաշինյանի ռազմավարական տեսլականը: Գեղեցիկ է ասված` կասեր դասականը, բայց հավատալու խնդիր կա:
Հետաքրքիր է` օրինակ ինչպե՞ս է վերանալու աղքատությունը. Փաշինյանին հայտնի՞ է որևէ նախադեպ աշխարհի որևէ երկրում, որը բնական ռեսուրսներով հարուստ չէ, դեպի ծով ելք չունի, նավթ ու գազ չունի, և այդ երկրում աղքատություն չկա: Փաշինյանն առնվազն անազնիվ է ՀՀ քաղաքացու հետ, երբ ասում է, որ աղքատությունը կվերանա` քուանշ / ականջդ կանչի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան/: Պարո'ն վարչապետ, աղքատության տոկոսը լավագույն դեպքում կարող է իջնել` մի քանի անգամ, բայց վերանալ չի կարող: Իրատեսական չէ:

5 մլն մարդ. Ինչպե՞ս է ՀՀ բնակչության թիվը դառնալու 5 մլն. Ծնելիության աճի՞, թե՞ ներգաղթի: Ծնելիության մասով միանգամից ասենք` քուանշ, իսկ ներգաղթի պահն էլ փորձենք հասկանալ. օրինակ` եթե Հայաստան եկող հնդիկների խմբերին տրվի ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքաքացիություն, դա դիտվելո՞ւ է բնակչության աճ: Եթե այո, ուրեմն պետռք է ազնիվ լինել և ասել, թե 5 մլն-ի մեջ ում են հաշվել:
Յոթնապատկել միջին աշխատավարձը` ինֆլացիան հաշված, թե չհաշված, եթե չհաշված, ուրեմն քուանշ` դա բարձրացում չէ:

Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը. քուանշ, որովհետև մարտունակ բանակի համար մարտունակ սպառազինություն է պետք, իսկ մենք, որքանով հայտնի է, զենք գնող և ոչ թե արտահանող երկիր ենք: Մարտունակ բանակ ունեցողների առաջին 20-յակում զենքի արտադրություն չունեցող երկիր չկա: Իսկ հետախոզության մասին ավելի լավ է լռել, օրը ցերեկով ԱԱԾ պետին ու ՀՔԾ պետին գաղտնալսում են, հետախուզությունն այդ մասին իմանում է ԶԼՄ-ներից:
Պետք չէ Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն ունենալ` հասկանալու համար, որ նման վեհ նպատակների կարելի է հասնել քայլ առ քայլ: Փաշինյանի ասած ռազմավարական նպատակադրումները ՀՀ կառավարության միջնաժամկետ ո՞ր ծրագրում են արտացոլված և ի՞նչ կոնկրետ միջոցառումներով և ժամանակացույցով է իրագործվելու: Առայժմ ոչ մի..... Այստեղ նորից քուանշ.... և մի կարևոր ռազմավարական նպատակադրում. ունենալ վերջապես տնտեսությունից հասկացող վարչապետ և իրատեսական տնտեսական ծրագիր:

 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2535 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am