Նոր ճգնաժամ Հայաստանի հարևանի և ԱՄՆ-ի միջև. կներխուժի՞ թուրքական բանակը

Թուրք-ամերիկյան տարաձայնություններում նոր ճգնաժամ է հասունանում․ Անկարան վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ է անգամ է սպառնում միակողմանի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդերի դեմ, մի բան, որին Պենտագոնը կտրականապես դեմ է արտահայտվում:

«Եթե Թուրքիան հիմա քայլեր չանի, վաղը ստիպված կլինի շատ բարձր գին վճարել դրա համար», - դիմելով տարբեր երկրներում հավատարմագրված թուրք դեսպաններին՝ ասել է նախագահ Էրդողանը:

Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը հստակ ակնարկեց՝ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նաև քրդերին աջակցող ամերիկյան զորքերը: «Մեր առաջնային նպատակն է չեզոքացնել ահաբեկչության օջախը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան ինքն իրեն անվտանգ չի զգա, քանի դեռ այս քաղցկեղի բջիջները շարունակում են զարգանալ մեր դաշնակիցների կողմից տրամադրված զինատեսակների օգնությամբ: Աստծո կամոք մենք շատ մոտ ապագայում կշարունակենք ռազմական գործողություններն ու դրանք կհասցնենք նոր մակարդակի», - ըստ «Ազատության» նշել է Էրդողանը:

Վաշինգտոնն իր հերթին Անկարայի այս հայտարարություններին արձագանքեց կոշտ ու հստակ: - «Մենք հաստատակամ ենք կանխել ցանկացած միակողմանի քայլ», - պնդեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: Պենտագոնի ղեկավարը ընդգծել է՝ Ամերիկան կշարունակի աջակցել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերին, որոնց օգնությամբ միջազգային կոալիցիան տարիներ շարունակ պայքարում էր «Իսլամական պետության» դեմ:

Ի տարբերություն Միացյալ նահանգների, Անկարան Սիրիայի քրդերին կապում է անջատական Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որի դեմ արդեն 35 տարի է՝ ապարդյուն պայքար է մղում սեփական երկրի տարածքում: «Մենք թուրքերի հետ մանրազնին քննարկում ենք Սիրիայի քրդերի հետ կապված նրանց մտահոգությունները, և համոզված ենք, որ ցանկացած միակողմանի քայլ չի կարող ընդունելի լինել: Մենք փորձում ենք թուրքերի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել նրան հուզող մտահոգությունները փարատելու համար: Հուսով եմ՝ կհասնենք արդյունքների և կկարողանանք կանխել միակողմանի ներխուժումները», - հայտարարեց Էսպերը:
Պենտագոնի այս լավատեսությունը, սակայն, առայժմ փաստերով չի հիմնավորվում:

Երկրորդ օրն է՝ Ամերիկայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները Անկարայում այս հարցի շուրջ բանակցություններ են վարում թուրք գործընկերների հետ: Հանդիպումներն անցնում են փակ դռների հետևում, սակայն դրանցից հետո հնչող թուրքական արձագանքը վկայում է՝ կողմերն առայժմ հեռու են փոխհամաձայնությունից: «Մենք չենք կարող անվերջ սպասել, մեր համբերությունը մի օր կսպառվի և այդ օրը շատ մոտ է», - անցած կիրակի հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ինչպես հաղորդում է ռադիոկայանը՝ արևմտյան լրատվամիջոցները պնդում են՝ թուրքերին չի ոգևորում Վաշինգտոնի առաջարկած ծրագիրը, որով նախատեսվում է Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել: Անկարան պնդում է, թե այդ առաջարկը հաջողություն կունենա, եթե բուֆերային այդ գոտում անվտանգությունն ապահովեն թուրքական ուժերը: Տեղի քրդերը, մինչդեռ, կտրականապես դեմ են թուրքական կողմի ցանկացած ներգրավվածության: Մինչ կողմերը շարունակում են բանակցությունները, թուրքական լրատվամիջոցներն այս օրերին շարունակաբար ցուցադրում են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են ռազմական շարասյունները շարժվում դեպի Սիրիայի սահման՝ իրենց հետո տանելով զինվորներ ու ծանր զրահատեխնիկա:

Եթե Անկարան, այդուամենայնիվ, իրագործի սպառնալիքն ու անտեսելով ամերիկյան միջամտությունը՝ հարձակում սկսի սիրիայի քրդերի դեմ, սա կլինի թուրքական բանակի երրորդ ներխուժումը հարևան երկրի տարածք՝ 2016 թվականից ի վեր:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7223 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am