Դավաճանական պլանը մեկնարկեց. Փաշինյան-Վանեցյան կործանիչ թատրոնը

Արցախի մայրաքաղաքում օգոստոսի 5-ի հանրահավաքը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ամբողջացրեց Արցախի իշխանության ձևավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների պատկերացումները: Չնայած Նիկոլ Փաշինյանը այդ հանրահավաքը կոչեց համահայկական՝ Արցախ-Հայաստան միասնության կոչով ու օրակարգով, այդուհանդերձ բեմադրվեց Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ դավադրական սցենարը: Հանրահավաքի ժամանակ հանկարծ <<ինքնաբուխ>> կոչեր եղան Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, բարի քեռու առաքելություն ստանձնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով իջավ վանկարկողների շարքերը ու փորձեց հանգստացնել, թե դրա ժամանակը չէ: Ոչ պատահականորեն հանրահավաքից ժամեր առաջ հայտարարություն էր տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը՝ ասելով, որ Բաբայանի համակիրները կմասնակցեն հանրահավաքին: Մեկ օր առաջ էլ նույն կոչով էր դիմել նաեւ նախագահի թեկնածուի հավակնորդ Արայիկ Հարությունյանը: Ասել է թե՝ Փաշինյանը իր համակիրների միջոցով փորձեց ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանել, մի կողմից ցույց տալ, թե ինքը ունի համակիրների հզոր բանակ, մյուս կողմից՝ Բակո Սահակյանի հրաժարականը արցախցիների ինքնաբուխ պահանջն է:

Մենք բազմիցս ենք գրել, որ իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը թիրախում վերցրեց Արցախի իշխանություններին՝ հրապարակային հայտարարություններ, ստվերային ճնշումներ, պաշտոնանկություններ, մի խոսքով՝ անթույլատրելի այնպիսի պահվածք, որպիսին, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր նկատել իր հարցազրույցներից մեկում, չէր դրսեւորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Արցախը դիտարկում է իբրեւ բեռ ու շարունակում է կենսունակ համարել թեզը, քանի կա կոնֆլիկտը. «Սերգո ջան, լավ չես ապրելու»:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետեւողականորեն անկում է ապրում , երբ տեսանելի է իր իշխանությանը սպառնացող վտանգը, ցանկանում է օր առաջ կոշտ մեթոդներով լուծել Արցախի իշխանության հարցը, այնտեղ իր իշխանությանը հնազանդ իշխանություն ձեւավորել՝ խուսափելու տհաճ իրավիճակներից: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հոգեբանական ճնշումով հնարավոր չեղավ հեռացնել Արցախի իշխանությանը , «դավադիրների» փնտրտուքը արդյունք չտվեց, Փաշինյանին այլ բան չի մնացել, քան անցնել ճակատային պայքարի:
Վերջերս տեղեկություններ տարածվեց, որ Փաշինյանը ուղիղ հայտնել է Բակո Սահակյանին իր պաշտոնավարման ոչ նպատակահարմարության եւ հեռանալու ցանկության մասին, բայց Արցախի նախագահը չի ընդունել հորդոր-պահանջը:
Արցախի նախագահին համոզելու բանագնաց է կարգել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ինչպես նաեւ նախագահի հավակորդ Արայիկ Հարությունյանին, սակայն այդ բանակցություններն էլ ապարդյուն են անցել:

Ուշագրավ է՝ Վանեցյանը մի կողմից Արցախում բարձրաստիճանների հետ հանդիպմանը չի թաքցնում պետության կառավարման հարցում Փաշինյանի հետ ունեցած որոշակի անհամաձայնությունների մասին, մյուս կողմից՝ պատրաստ է անվերապահ կատարել նրա ցանկացած հրահանգը: Եւ ահա, այս գործընթացներն էլ արդյունք չտվեցին, հիմա Փաշինյանն ու Վանեցյանը ժողովրդի թիկունքում թաքնվելով են փորձում իրականացնել Արցախի նկատմամբ իրենց դավադիր, դավաճանական պլանը՝ չհասկանալով, որ ի տարբերություն Հայաստանի, այստեղ խմորումները կարող են ճակատագրական ելք ունենալ ոչ միայն Արցախի իշխանությունների, այլեւ Արցախ եւ Հայաստան պետությունների անվտանգության համար:

Անի Սահակյան

դիտվել է 17584 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am