Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի

Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
«Իրանը հանդես է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում էերկխոսություն վարել, նա պետք է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,- ասել է Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: