Նիկոլ Փաշինյանի երկվությունը` կողմնորոշվելու պահը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի հրապարակում ունեցած ելույթը կրկին ապացուցեց նրա հոգեբանական և գաղափարական երկվությունը: Դա հստակ երևաց մի քանի կոնկրետ հարցերի հետ կապված :
1.Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ ներկայացնել Արցախի դիրքորոշումը, որովհետև արցախցիների կողմից ընտրված չէ և չունի նման մանդատ: Երեկ, սակայն, Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարեց` Արցախը Հայաստան է և վերջ: Ի վերջո պետք է կողմնորոշվել`եթե Արցախը Հայաստան է, կնշանակի Փաշինյանը պարտավոր է ներկայացնել Արցախը բանակցություններում: Իսկ եթե Ստեփանակերտում արած հայտարարությունն ուղղակի հուզառատ զեղում էր և ուղղված էր բացառապես հրապարակում հավաքվածներին, ուրեմն պետք է հիշեցնել, որ Ստեփանակերտում ասված ճառը լսում էին նաև Բաքվում, Կրեմլում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահողները և ուրիշներ:
2. Դարձյալ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սաստեց Արցախի Հանրապետության քաղաքական և զինվորական ղեկավարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու համար: «Վերջին ժամանակներում այդքան էլ լավ չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչու են փորձում միջամտել Հայաստանում անցկացվող ընտրությունների գործընթացին: Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխատանքից ազատվեց Արցախի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը` ըստ էության Հայաստանի ներքին գործերին խառնվելու համար: Նույն մեղադրանքները Հայաստանի իշխող շրջանակները, և մասնավորապես վարչապետ Փաշինյանը հնչեցրին, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն էին ներկայացրել` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Երեկ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ հեղափոխության առանցքային դեմքերից մեկը Արցախի քաղաքացի է. խոսքը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասին է, ով հեղափոխության ժամանակ ունեցել է ԼՂՀ Մարտունու շրջանի գրանցում: Այսինքն` Հայաստանի իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է` երբ Արցախի քաղաքացին Հայաստանում հեղափոխություն է իրականացնում, սակայն անթույլատրելի է, երբ Արցախի հերոսը, բանակի գեներալը մեկնաբանում է վարչապետի կամ մեկ այլ իշխանավորի հրապարակային հայտարարությունը: Անընդունելի է, երբ Արցախի նախագահները միջնորդություն են ներկայացնում դատարանում: Այստեղ ևս պետք է կողմնորոշվել` ղարաբաղցիներն իրավունք ունե՞ն խառնվել ՀՀ ներքին գործերին, թե՞ ոչ: Եթե այո, ուրեմն չի կարելի որոշ ղարաբաղցիների նման արտոնություն շնորհել, որոշներին` զրկել:

Հայկ Դավթյան 

 

դիտվել է 1235 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am