Չհամաձայնվեցին
Ռուսական տնտեսությունը՝ հակառակ կանխատեսումների, «ծվեն-ծվեն չի եղել»: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով ֆինանսների նախարարության ընդլայնված նիստում, հայտնում է RIA Novosti-ն: «Մեզ բազմաթիվ անգամ կանխագուշակել են աղետ, ասել են, որ տնտեսությունը կքայքայվի, ինչպես ասել է իմ մի գործընկերը, տնտեսությունը ծվեն-ծվեն կլինի: Սակայն, մենք ձեզ հետ անմիջականորեն զբաղվում ենք ռուսական տնտեսությամբ և հիանալի հասկանում ենք, որ ոչ մի ծվեն չկա, կան դժվարություններ»,- ասել է նա: Նա ընդգծել է, որ ռուսական տնտեսության ներկա վիճակը շատ ավելի լավ է, քան նախորդ պատմական ժամանակաշրջաններում: 2015 թվականի հունվարին Բարաք Օբաման Կոնգրեսում ելույթ ունենալիս Ռուսաստանին կրկին մեղադրել է Ուկրաինայում «ագրեսիայի» մեջ և հայտարարել, որ ԱՄՆ-ի շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ նրա տնտեսությունը ծվեն-ծվեն է եղել:
