1000 ձերբակալվածներ ու կոշտ պահանջներ Պուտինին

Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված են քաղաքային դումայի ընտրությունները: Ռուսաստանում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսին՝ այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովները հրաժարվեցին գրանցել ընդդիմադիր թեկնածուների գերիշխող մեծամասնությանը:

Ռուսաստանի մայրաքաղաքի քննչական կոմիտեն ձերբակալել է Մոսկվայի մարզի բնակիչ Վլադիսլավ Սինիցային՝ իրավապահ մարմինների աշխատակիցների զավակների նկատմամբ բռնի գործողությունների կոչերի համար: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սինիցան կասկածվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, որը ենթադրում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ հուլիսի 31-ին Սինիցան, ով համացանցում հայտնի է որպես Մաքս Ստեկլով, մի գրառում է հրապարակել, որում կոչ է արել բռնի գործողություններ ձեռնարկել ոստիկանների երեխաների նկատմամբ: Սինիցան Մոսկվայի ցույցերի աջակիցներից է, նրա բնակարանում կիրակի օրը կատարվել է խուզարկություն, առգրավվել են համակարգիչն ու հեռախոսները: Քննչական կոմիտեն մտադիր է դատարան դիմել Սինիցային կալանավորելու համար:

Բայց սա պատմության միայն առաջին մասն է: Այն, ինչ կատարվեց Սինիցայի ձերբակալությունից հետո, դարձավ թերևս ռուսաստանցիների կողմից ամենաշատը քննարկվող նորությունը երեկոյան: Ըստ «Ազատության»՝ Դաշնային ՆՏՎ հեռուստաընկերությունը իր պաշտոնական էջում հրապարակել է անանուն իրավապահների մի խմբի բաց նամակ-պատասխանը Սինիցային: Նամակում, մասնավորապես, այդ իրավապահները զգուշացնում են ընդդիմադիրներին՝ նշելով, թե գիտեն, որ ինչ-ինչ աղբյուրներից գումարներ ստանալով՝ նրանք փորձում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, որպեսզի իշխանության գան նորից օլիգարխները:

Իրավապահների անանուն խումբը գրում է նաև, թե իշխանությունները ընդդիմության նկատմամբ բավականին լիբերալ են, կոշտ չեն, և խոստանում է կոշտ արձագանք: «Ձեզնից ոմանք գրում են, թե կսպանեն մեր երեխաներին: Մենք հայտարարում ենք, որ մեր երեխաների յուրաքանչյուր արցունքի համար արյամբ կպատասխանեք՝ և՛ դուք, և՛ ձեր երեխաները», - ասված է նամակում: Սա թերևս մնար միայն համացանցում տարածված հերթական մի հայտարարություն, հատկապես որ անանուն է, սակայն այն հրապարակել է Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունը:

Ոստիկանությանն ու Ռոսգվարդիային զայրացրել է ընդդիմադիրների հնարքը՝ նրանք կարողանում են բացահայտել մեծամասամբ փակ դեմքերով գործող իրավապահների ինքնությունը՝ նույն համացանցի միջոցով, և հրապարակում են ցույցերին առավել դաժան գործելաոճով աչքի ընկնող իրավապահների անունները: Քննչական կոմիտեն հանգստյան օրերին քրեական գործ է հարուցել նաև Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ հիմնադրամի վերաբերյալ․ հիմնադրամին իրավապահները կասկածում են փողերի լվացման և ֆինանսական մեքենայությունների մեջ:

Հիշեցնենք՝ անցած տարի Ալեքսեյ Նավալնին չէր կարողացել մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին հենց այն պատճառով, որ ունի դատվածություն հայտնի «Կիրովլես»-ի գործի» շրջանակում: Չնայած ձերբակալություններին, քրեական գործերին, որ հարուցվում են ընդդիմադիրների և ցուցարարների դեմ, հավաքները Մոսկվայի կենտրոնում շարունակվելու են նաև այս շաբաթ՝ օգոստոսի 10-ին: Համենայն դեպս, այդ մասին հայտարարել է Նավալնու թիմակից Լեոնիդ Վոլկովը՝ հավելելով, որ իրենք այլևս չեն դիմելու Մոսկվայի իշխանություններին բողոքի ակցիաները կազմակերպելու թույլտվության համար, քանի որ չեն համարում, թե Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները լեգիտիմ են:

Միաժամանակ, Եվրոպան պահանջում է ազատել Մոսկվայում չարտոնված ցույցերի ընթացքում ձերբակալված հարյուրավոր մասնակիցներին: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսիյանչիչը Բրյուսելում հայտարարել է, որ հավաքներ կազմակերպելու և կարծիք հայտնելու ազատությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է: «Անթույլատրելի է, երբ ընդդիմությանը փորձում են լռեցնել», - Թվիթերում գրել է Կոսիյանչիչը:

Այդ իրավիճակին է անդրադարձել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիան դատապարտել է Մոսկվայում ավելի քան հազար ընդդիմադիր ցուցարարների ձերբակալելու՝ Ռուսաստանի ոստիկանության գործելակերպը: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «անհամաչափ ուժի դիմելով՝ Ռուսաստանը խախտել է ազատ և արդար ընտրություններ երաշխավորելու հարցով ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Ըստ անկախ դիտորդների, հուլիսի 3-ին Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալվել է առնվազն 1001 մարդ, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մոսկովյան ոստիկանությունը նմանօրինակ ցույցի ընթացքում ավելի քան 1300 ակտիվիստի է ձերբակալել: Բեռլինը Ռուսաստանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

Մոսկվայում մեծ թվով մարդկանց բերման ենթարկելու կապակցությամբ դատապարտող հայտարարություն է տարածել նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Չհիմնավորված պատճառաբանությամբ մարդկանց ձերբակալելը վերջին ժամանակաշրջանում դարձել է Կրեմլին բնորոշ գործելակերպ», նշել է Amnesty International-ը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2597 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am