Հայաստանը փորձում են ներկայացնել բարբարոսների և բռնաբարների երկիր,դա այնքան լկտի է,այնքան սարսափելի .Արման Աբովյան

Հարցազրույց Բարգավաճ Հայաստան խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հետ:/Մաս 1-ին/

-Վերջերս շատ հստակ արտահայտում եք ձեր դիրքորոշումը՝կապված Ստամբուլյան կոնվենցիայի հետ:Իսկապես այդքան մտահոգի՞չ է և ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Եթե մենք խոսում ենք մի փաստաթղթի մասին,պետք է ընդգծել և հասկանալ,թե ինչ է իրենից ներկայացնում դա:Սկսենք անվանումից՝ բռնության և բռնության կանխարգելում կանանց և երեխաների հանդեպ: Կարծես թե շատ լավ և հնչուն գաղափար է և կարծում եմ ոչ մի բանականություն ունեցող մարդ երբեք կողմ չի բռության դրսևորման ,մանավանդ եթե այդ դրսևորումը երեխաների հանդեպ է :Ասել ենք,ասում ենք և ասելու ենք՝ յուրաքանչյուր բռնություն դատապարտելի է և անպայման պետք է պատժվի,սեռական բռնությունը առավել ևս:Ավելին՝կարծում եմ,որ պետք է շատ խստացվի երեխաների հանդեպ սեռական բռության պատիժը:Խնդիրն այն է,որ Ստամբուլյան կոնվենցիան գեղեցիկ մի փաթեթավորմամբ բազմաթիվ տողատակերով շատ անհասկանալի փաստաթուղթ է,որի հիմնական նպատակը մինչև վերջ ոչ ոք չի կարող բացատրել :Երբ մեր գործընկերները,մեր ընդդիմադիրները հանդես են գալիս լացակումած հայտարարություններով՝բռնության վերջը տանք,հարց է ծագում, այն մարդիկ ովքեր կարդացել են այդ կոնվենցիան ,որ դրա հիմնական դրույթները՝ խոսքը բռնության մասին է,արդեն արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքում, և յուրաքանչյուր բռնության դրսևորում ,որը նկարագրված է,արդեն ներառված է ՀՀ օրեսգրքում որպես պատիժ և պատժվում է:
Ուրիշ բան ,որ բարի ժպիտով մի քիչ էլ վերևից մարդիկ ,ովքեր գովազդում են Ստամբուլյան կոնվենցիան,խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ,կամ իրենք էլ չեն կարդացել,կամ կարդացել են չեն հասկացել,կամ հասկացել են և միտումնավոր ինչ-ինչ պատճառներով,միգուցե ներքին համոզմունքերից դուրս գալով փորձում են խաղացնել այդ շատ հուզական թեման և դրա տակ ոչ այդքան հասկանալի դրույթներ մտցնել:Այնտեղ կան դրույթներ,որոնք ,երբ խոսքը գնում է որոշակի գործողությունների մասին,ասում են, որ չի օգտագործվում երեխա կամ կին արտահայտությունը,այլ օգտագործվում է շատ նեյտրալ՝անձ արտահայտությունը,որը տեղիք է տալիս օրինակ վավերացումից հետո,իսկ վավերացում չի լինելու…

-Վստա՞հ եք:

-Կարծում եմ,որ հայ ազգը ,ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են բոլոր տողատակերը և այստեղ իմ կամ մեկ ուրիշի կարծիքը չէ:

-88 պատգամավորի մասին հիշում եք,և ինչպե՞ս են նայում այս հարցին:

-Գիտեմ մի բան,որ ԱԺ-ում հայեր են,հայ ազգի զավակներ, և երբ կգա պահը,իսկ ես շատ եմ կասկածում,որ այդ պահը կգա,կմտնի ԱԺ,բայց եթե մտնի,կարծում եմ,որ մարդիկ այդքան համառություն կունենան արտահայտելու իրենց գաղափարները : ԱԺ պատգամավորը մի մարդ է,որն առաջնորդվում է իր ներքին համոզմուքներով: Չեմ կարծում,որ 88 պատգամավորի ներքին համոզմունքն է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը:

-Մի մարդու կամքով է ամեն ինչ,ոչինչ չի խախտվել,որտեղի՞ց ունեք նման ներքին վստահություն:

-Ես ներքին վստահության խնդիր չեմ տեսնում,ապավինում եմ,որ հայ են,դրա գիտեմ մի բան,որ ԲՀԿ-ն խմբակցությունը,մինչև վերջ կռվել է,կռվում է,և կռիվ էտալու : Ես զերծ կմանամ այդ կուսակցության ներակացուցիչների կամ իմ գործընկրենրի կարծիքները քննարկելուց մի պարզ պատճառով .ես ընդգծեցի,որ կան մարդիկ,ովքեր ունեն ներքին համոզմունք ,ես կարող եմ համաձայն լինել կամ չլինել,բայց ունեն:Կարծում եմ,որ այն մարդիկ ,ովքեր ներքին համոզմունքով են առաջնորդվում,իրենք սխալվում են:Դրա հետ մեկտեղ ես հույս ունեմ,որ ի վերջո ԲՀԿ –ի դիրքորոշումը և այն փաստարկները,որոնք մենք կբերենք ԱԺ,կմահոզեն իրենց:

-Ընդամենը հույս ունե՞ք:

-Ինձ համար ամենակարևորն այն է ,որ այն գաղափարախոսությունը,այն գաղափարները,որոնցով մենք մեծացել ենք ՝հայերը,ՀՀ քաղաքացիները և ոչ միայն,իրենք կլինեն ինչպես հիմա առանցաքային, այնպես էլ հետագայում:

-Կհամոզե՞ք իրենց:

-Համոզելու խնդիր դրված չէ,որովհետև կարելի է պարզապես ընթերցել ,իսկ ես ամբիոնից անպայման կընթերցեմ Ստամբուլյան կոնվենցիան:

-Մի քանի կարևոր կետերին անդրաձարձեք,հույս,համոզմունք և վստահություն ունե՞ք ,որ դա չի ընդունվի:

-Ես չունեմ վստահություն,որ այն կողմը որոշում կփոխի,բայց ես համզոված եմ ,որ հայ ժողովրդի հավաքական կամքը,ուժը կազդի և թույլ չի տա ,որ այս ապազգային փաստաթուղթը վավերացվի:

-Մարիա Կարապետյանը,Լուսինե Բադալյանը ասում են,որ սա արվում է հանրության համար,կամ չենք կարծում,որ սա վտանգ է ներկայացնում,սա նշանակո՞ւմ է,որ արդեն իրենք ցույց են տալիս,որ պայքարելու են վավերացման համար:Հրապարակ են նետում և փորում են շոշոփել հանրային տրամադրություններ՝աշխատանք տարվո՞ւմ է:

-Աշխատանք վաղուց է տարվում,մի օրինակ բերեմ,ընդ որոշում այնքան պրիմիտիվ ,որ այդ աշխատանքի տողատակերը միանգամից հասկանալի են:Որոշ ժամանակ առաջ համացանցը ողողվեց ծեծվածների և բռնաբարվածների պատմություններով,ես բնավ նպատակ չունեմ կասակածի տակ դնեմ,ես ոստիկան չեմ,բայց ես ասել էի՝ժողովուրդ ջան,որ դուք այդ պատմություննեը լացակուցած գրում եք,դիմեք ոստիկանություն ,որովհետև,եթե դուք ոստիկանություն չեք դիմում,դուք հանցակից եք դառնում:

Այնքան պրիմիտիվ մանիպուլայացիա էր,որ հայ հասարակությունը 15 րոպեում հասկացավ ,թե նպատակը ինչն էր:Նպատակը՝որոշակի տագնապ առաջացնել հասարակության մեջ,իսկ տագնապի մեջ գտնվող հասարակությունը չի կարող ռացիոնալ ոչ վերլուծել,ոչ հասկանալ,թե ինչի մասին է խոսքը:Բավականին տարածված աշխատելաոճ է այդ տեղեկատվական պատերազմների մեջ,սակայն շատ շուտ այ փուչիկը պայթեց:

-Աժիոտաժը տեսանք:

-Այնպիսի տպավարություն էր,որ պատուհանը բացում ենք ,դրսում մարդկանց ծեծում են ,բռնաբարում են:Այստեղ շատ կարևոր մի մաս ընդգծեմ՝զուգահեռ այդ ամենին , փորձ է գնում վարկաբեկել այն հենասյուները,որի վրա կառուցված է հայկական ինքնությունը :Դա հայկական ընտանիքն է,հայոց եկեղեցին,հայկական ավանդույթները,ընդ որում ,եթե ավանդույթների մասին ենք խոսում,նույն այդ կոնվենցիայում կա մի կետ ,որն ասում է,որ պետք է անպայման աշխատանք տանել,որ այն ավանդույթները ,որոնք նսեմացնում են կնոջ դերը ընտանիք մեջ,պետք է վերանայվեն:Այստեղ մի շատ պարզ հարց է առաջ գալիս՝ո՞րն է չափանիշը,ո՞վ է չափում, այստեղ կանանց իրավունքի մասին չէ խոսքը,ՀՀ սահմանադրությունը շատ հստակ արդեն պատասխանել է բոլոր հարցերին՝ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար պայամաններում են, հավասար են օրենքի առջև և ունեն հավասար իրավունքներ: Դրանից ձևավորել որոշակի էլիտար խմբեր,խոսքը կանանց և երեխաների մասին չէ, քայքայել այն ողնաշարը,որի վրա կառուցված է հայկական հասարակություն և ինքնությունը:Դա արվում է այն բանի համար,որ շատ է խոսվում, հարց են տալիս,միանշանակ պատասխան չկա,կան մի քանի պատասխաններ,որոնք թույլ են տալիս հասկանալ:Երբ դու պոկում ես հասարակության ողնաշարը,որ օրինակ երեխային նեղացնել չի կարելի կամ այն մարդը,որը սեռական բռնություն է կատարել երեխայի հանդեպ,նա մարդ չէ,կոպիտ է իհարկե հնչում:Երբ փորձում են կանոնակարգել ,ասել՝այսպես պետք է լինի,վարկաբեկում են եկեղեցին,բոլոր այն ինստիտուտները ,որոնք ձևավորել են մեզ որպես ազգ,դու դատարկում ես մարդուն կոպիտ ասած հասարակությունից,և կարող ես այդ դատարկության մեջ լցնել ամեն ինչ:

-Դուք հիմա Ստամբուլյան կոնվենցիայի մասին եք խոսում,թե՞ խոսում եք այն մասին,թե ինչ է կատարվում Նոր Հայաստանում,քանի որ դա վաղուց մեր իրականությունն է:

-Ես խոսում եմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին :Առհասարակ պետք է հասկանալ ,որ խնդիրը ոչ միայն իշխանությունների մեջ է,այլ նաև այն ուժերի ,հկ-ներին,ֆոնդերի ,որոնք ստանում են հրահանգներ և ֆինանսավորում :Ես առիթը օգտագործելով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին,բոլորին ուշադիր կարդալ Ստամբուլյան կոնվենցին,քանզի դեկլարատիվ հայտարարում են,որ ժողովրդի իշխանություն է, ապա ժողովրդի իշխանությունը պետք է լսի ժողովրդին:

-Մեր երկրում կարևոր հարցեր կան,որոնցից մեկը այն աղմուկ հանած դատավարությունն է,հաջորդը տնտեսական հեղափոխությունը,որն այդպես էլ չի իրականանում: Դա է պատճառը,որ բերում են աղմկարհարույց նման թեմաներ ,ինչպիսին Ստամբուլյան կոնվենցիան է,որպեսզի զբաղեցնեն ,այն հիմնական թեմայից ,որ նման խոստումներ կան,դրանք երկրորդ պլան կմղվեն:Ժամանակը կանցնի,կգա մի ժամանակահատված ,կքննարկենք,վերջում մեր ժողովրդի ընտրյալ վարչապետը կասի՝ոչ,բոլորը կծափահարեն:

-Ով հույս ունի,որ այդ պրիմիտիվ սխեման կաշխատի,նա չարաչար սխալվում է,որովհետև ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը ,մենք միշտ ասել ենք,ասում ենք և կասենք և,հանձինս պարոն Ծառուկյանի ՝ՀՀ –ում տեղի չի ունենում տնտեսական հեղափուխություն,որոշակի պրոցեսներ են տեղի ունենում:Սա ասում ենք փաստարկներով:Ինչ վերաբերում է ,որ հանարության մեջ թեմա է գցվում,ոչ ,շատ պարզ պատճառով,որովհետև ,երբ պահը գալիս է և մարդ վերադառնում է տուն և տեսնում է,որ իր սառնարանը դատարկ է,նա վերադառնում է բոլոր այն թեմաներին,որի մասին մենք խոսում ենք:Խնդիը ավելի խորքային է:ՀՀ –ն լինելով և անցնելով այդ անցումային փուլով, շատ խոցելի է և այն ուժերը,որոնք միակը չեն՝ներքին ,արտաքին ուժեր,բոլորն էլ փորձում են իրենց դիվինդենտը շահել այս խարխուլ վիճակի մեջ:

Զավեշտն այն է,որ Հայաստանը,որն ամբողջ աշխարհում չգիտես ինչու երեխաների համար ամենաանվտանգ երկրներից մեկն է ,այսօր իրենց կողմից ներկայացվում է որպես բարբարոսների և բռնաբարների երկիր,դա այնքան լկտի է,այնքան սարսափելի է ,երբ այդ թեզերը փորում են գցել հասարակության մեջ,որ նույնիսկ խոսք չկա,և վերլուծել այդ ամենը չի ստացվում:Գոյություն ունի պարզ,հասկանալի,հստակ գաղափար՝ՀՀ –ը և դա ԲՀԿ-ի դիրքորոշումն է,մենք ժողովրդի կուսակցություն ենք, միայն հաշվի առնելով հայկական ոգին,եկեղեցին,ընտանիքը,հայկական ավանդույթները ,հնարավոր կառուցել երջանիկ և բարգավաճ Հայաստան:Բոլոր ուրիշ քոփի փեստ արած տարբերակները,որոնք բերում են և փորձում մեզ հրամցնել,դատապարտված են պարտության :

-Ասում են՝ԱԱԾ-ն նույնպես սկսել է շատ ակտիվ աշխատել,նրանք ,ովքեր աշխատում են այս կոնվենցիայի դեմ,ստորագրահավաք կլինի,թե որոշակի քարոզ,նրանց անդամներին կանչում են ,ասում ՝գզույշ եղեք,ակտիվ հայտարարություններ մի արեք ,սա նշաանկում է,որ որոշակի հրահանգ ,իսկ եթե հրահանգ կա,սա ինչ որ իմաստով ուղենիշ է,որ պետք է անցնի:

-Ես առաջին անգամ եմ լսում,տեղեկություն չունեմ,որ ԱԱԾ-ի կողմից ճնշումներ են եղել:Մի բան գիտեմ,որ գնում է գաղափարական կատաղի պայքար և այդ պայքարում ժողովուրդը հաստատ հաղթելու է,թող ոչ ոք չկասկածի:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1042 անգամ
Լրահոս
Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները․ Էրդողան Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Միքայել սրբազանի կալանքը դատավորը երկարաձգեց մեկ ամսով Արցախը հայկական արժեհամակարգի անբաժան մասն է. «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն «Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք». Դավիթ Գալստյան Պուտինը դիվանագիտական ​​հաղթանակ է տարել. Bloomberg Այլևս ստիպված չենք լինի տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք. Մելիքյան «Նիկոլի գրառումը ոչ թե պատահական ասված միտք է, այլ հստակ քաղաքական մեսիջ․ Արցախի կորուստը ներկայացվում է որպես ազատագրում». Արմեն Հովասափյան «Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը». Սուրեն Սուրենյանց Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել. մեկի վիճակը ծանր է Ոչ ոք Փաշինյանին իրավունք չի տվել դուրս գալ նոյեմբերի 9-ի փաստաթղթից․Արամ Սարգսյան, Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ Սա մանկապիղծի պահվածք է՝ խաբում է ժողովրդին, որ տանի, բռնաբարի․ Հովհաննես Իշխանյան (video) «Սրա-նրա կոշիկը լիզող Նիկոլը չէ՞ր, որ 3 տարի Պուտինին ասում էր՝ «спасибо» »․ Էդուարդ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք եք վառել էդ կրակը, այ «անասուններ»․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ստիպում են հայ ժողովրդին ընդունել ոչ միայն տարածքային պարտություն, այլ նաև հոգևոր և բարոյական (video) Ռոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ (video) Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի պատասխանն՝ այսօրվա Փաշինյանի գրառմանը (video) Արթուր Վանեցյանը շատ կարևոր բան արեց․ Մերուժան Տեր-Գուլանյան (video) Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը Ուժգին պայթյուն Ամիրյան փողոցում․ ի՞նչ են պատմում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am