Ձախողված վարչապետի «ինստիտուցիոնալ կռուտիտը»

Սիմինդի փարթիի և «Նիսան Քաշքայ» շոուի արանքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է նաև արձակուրդի ընթացքում «գաղտնի փաստաթուղթ» կարդալ: Կարդացել է ու շտապել ի լուր աշխարհի կիսվել այդ «գաղտնի փաստաթղթով»:

Փաստաթուղթն այդ այնքան «գաղտնի» է եղել, որ վարչապետը չի ցանկացել դրա վերնագիրը հրապարակել, բայց բովանդակությունը փոխանցել է:

2014-ին գրված փաստաթղթին ծանոթանալուց հետո Փաշինյանը հաճելիորեն զարմացել է՝ պարզելով, որ «ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողվել է»:

Ըստ նրա՝ պետական ինստիտուտները, եթե կոռուպցիան հանես, ապա տակը բան չի մնա և, հետևաբար, մեր քաղաքացիներին պետական ինստիտուտները ոչ մի լավ բան չեն կարող տալ:

Իսկ հաճելի է եղել այդ փաստաթղթի բովանդակությունը «ժողովրդի» վարչապետի համար այն պարզ պատճառով, որ նա հնարավորություն է ստացել դրա միջոցով «կռուտիտ» լինել: «Ինստիտուցիոնալ» ձևով «կռուտիտ» լինել:

«Ես ի՞նչ կարող եմ անել, վատ ժառանգություն եմ ստացել: Հրե՛ն, նախկին իշխանությունների օրոք է անգամ արձանագրվել, որ ինստիտուցիոնալ առումով ձախողված ենք, այնպես որ ինձանից արդյունք մի՛ սպասեք, մենք զրոյից ենք բան կառուցում, քանզի ժառանգությունն է վատը»: Սա՛ էր Նիկոլի մեսիջը իր «տնտեսական հեղափոխությանը», «տնտեսական թռիչքաձև զարգացմանը» և «ներդրումային բումի» խոստումներին հավատացող հպարտ քաղաքացիներին:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ «լայվով» փաստացի խոստովանեց, որ ինքը նախկինում ստել է՝ պայծառ ապագա խոստանալով: Կամ էլ՝ վարչապետ դառնալուց առաջ անկեղծ մոլորյալ է եղել և չի պատկերացրել խնդիրները՝ հայտարարելով, որ ունի կախարդական փայտիկ ու այդ փայտիկով շատ արագ դրական արդյունքներ է ապահովելու: Այժմ նա հպարտներին կոչ է անում տեսանելի ապագայում դրական փոփոխությունների հույս չունենալ և բավարարվել միայն «Կուկուռուզ» շոուով:

Եվ այսպես, մենք ունենք վարչապետ, որը ստախոս է: Նա ձեռքերը լվանում է և առաջարկում արդյունքներ չսպասել՝ «Իշխանական կայֆերը՝ ինձ, իսկ շոուներն ու լայվերը՝ հայաստանցիներին» տարբերակով:

«Ծանր ժառանգություն եմ ստացել» ձևակերպումը հատուկ է ձախողված ղեկավարներին: «Գաղտնի» զեկույցը հրապարակայնացնելով՝ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել իրենց ապաշնորհ կառավարումը, բայց դա չի հաջողվելու:

«Գաղտնի փաստաթղթին» հղում անելով պատասխանատվությունից խուսափելը և տված խոստումներից «թռնելը» ընդամենը ստախոսության տարատեսակ է: Իսկ ստի ոտքերը, ինչպես հայտնի է, կարճ են լինում:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Դժվար է ասել, թե արդյոք Նիկոլը հասկանո՞ւմ է, թե՞ ոչ, բայց «ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն» իր որակմամբ նա նաև «իշմար» է տալիս Ադրբեջանին, որպեսզի վերջինս չհապաղի ու հարձակման անցնի կամ առնվազն կոշտ դիրքերից հանդես գա բանակցային գործընթացում: Քանզի մեր ինստիուտները, այդ թվում՝ բանակը, ըստ Նիկոլի, Հայաստանում ձախողված են:

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանությանը համարժեք քայլ:

7or.am

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am