Արցախի բռնած ուղին անշրջելի է. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Վերածննդի հրապարակում

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես ներկա եմ եղել փորձերին, համոզվել եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ կազմակերպիչներ մեզ պարգևելու են հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, հիշարժան պահեր: Այդ ներկայացում բաղկացած է նաև բեմականացված հատվածից, որտեղ նկարագրվում է, թե ովքեր են հայերը, ինչու համար են եկել այս աշխարհ և ինչ առաքելությամբ: Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք մեծագույն հարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագույն արժեքը մարդն է ու մարդասիրությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բակո Սահակյանը: Նրա խոսքով՝ հենց այդ գիտակցմամբ, այդ աշխարհընկալմամբ, տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպվելու ազգային արժանապատվության ոտնահարմանը:

«Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ու այդ ժամանակվանից սկսած Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես մտածելակերպ, կենսակերպ: Այդ նույն եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիվ ծրագրեր: Այդ եռամիասնության շնորհիվ թևակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է: Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝ ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար:Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար ՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,-ասաց Բակո Սահակյանը:

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am