Թուրքիան ռմբակոծում է PKK-ի դիրքերը
Թուրքական ավիացիան օպերացիա է անցկացրել Հյուսիսային Իրաքի տարածքում՝ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ: Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ավիահարվածներին մասնակցել է երկու Ф-16 ինքնաթիռ: Օպերացիան անցկացվել է Քանդիլ շրջանում:
