Զելենսկին կայցելի Թուրքիա. հայտնի են այցի մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակը:
Նշվում է, որ Անկարայում այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Ուկրաինայի պետության ղեկավարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ինչպես նաև հանդիպում ուկրաինական և Ղրիմի թաթարական համայնքի ներկայացուցիչների հետ: