Հայտնի է Բաքու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այց
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կժամանի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 25-27-ը: «Պան Գի Մունը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը կանցկացվի Բաքվում ապրիլի 25-27-ը: Այցի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
