Մահացել է դերասան Ալան Ռիկմանը
69 տարեկանում մահացել է դերասան Ալան Ռիկմանը, ով հայտնի է «Դոգմա», «Պարֆյումեր» և Հարի Պոտերի մասին ֆիմլմերում խաղացած դերերով: The Guardian-ը գրում է, որ դերասանը մահացել է քաղցկեղից: Ռիկմանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմում: Հարի Պոտերի ֆիլմերում նա կատարել է պրոֆեսոր Սևերուս Սնեյպի դերը:
