Նոր հուժկու պատժամիջոցների ծանր փուլը Պուտինի համար

ԱՄՆ-ը վերջին արդեն մի քանի տարիներին ընդդեմ Ռուսաստանի բազմաթիվ պատժամիջոցներ սահմանեց` ինչպես պաշտոնյաների և գործարարների նկատմամբ, այնպես էլ՝ տնտեսության ոլորտների:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին որոշումը ստորագրեց, այս անգամ՝ ի պատասխան Սկրիպալների թունավորման: Ըստ արևմտյան պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա քիմիական հարձակումն իրականացրել են ռուսաստանյան իշխանությունները:

Թրամփի կողմից փաստաթուղթը ստորագրելուց րոպեներ անց արդեն ռուսաստանյան բորսայում արժեթղթերը 1,5-2 տոկոս գնանկում են գրանցել: Մի քանի օր առաջ դեմոկրատ կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին սպառնում էին պատժամիջոցների մասին այդ հրամանագիրը չստորագրելու դեպքում սեփական քայլերը ձեռնարկել: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ունեն:

Ըստ «Ազատության»՝ ամերիկյան պատժամիջոցների առաջին փաթեթը ի պատասխան Սկրիպալների թունավորման պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է մոտ մեկ տարի առաջ: Մոսկվան, որը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Սկրիպալների թունավորմանը, պատժամիջոցները «դրակոնային» էր որակել: Ամերիկյան իշխանությունները, մինչդեռ, հակադարձում էին՝ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:
Պատժամիջոցների առաջին փուլով արգելվել է ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: Վաշինգտոնը նաև Մոսկվային 90 օր ժամկետ էր տվել՝ հատուկ պահանջներ կատարելու համար, ներառյալ՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մասնագետներին թույլատրելը Ռուսաստանի տարածքում ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ այնտեղ քիմիական և կենսաբանական զենք չկա: Պահանջները չկատարելու դեպքում կհետևի ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը՝ կնվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, կսահմանափակվեն արտահանման ու ներմուծման ծավալները, կարգելվեն ռուսական պետական «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքները Միացյալ Նահանգներ:
Սպիտակ տան ղեկավարի կողմից ստորագրված նոր պատժամիջոցների բովանդակությունը դեռ հայտնի չէ, The New York Times-ի տեղեկություններով՝ խոսքը միջազգային կառույցների կողմից Ռուսաստանին հատկացվող ֆինանսական օգնության և ամերիկյան բանկերի կողմից ռուսաստանյան իշխանություններին վարկերի տրամադրման արգելքի մասին է: Այս տեղեկությունները, սակայն, առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական այս պատժամիջոցներով Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատում է Մոսկվայի պատասխանատվությունը բրիտանական Սոլսբերի քաղաքում արգելված քիմիական զենքի` «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի կիրառման համար: Հիշեցնենք, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին 2018 թվականի մարտին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Պատժամիջոցները մշակած ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը ավելի վաղ շեշտել էր՝ սահմանափակումներն ընդունվում են ամերիկյան օրենսդրության շրջանակում: Քիմիական և կենսաբանական զենքերի մասին 1991 թվականի ակտը ԱՄՆ նախագահից պահանջում է կիրառել պատժամիջոցների երկրորդ փուլ, եթե նա ի վիճակի չէ պարզել՝ դադարեցրե՞լ է արդյոք տվյալ երկիրը քիմիական զենքի օգտագործումը երեք ամսվա ընթացքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3373 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am