Քաղաքական երկխոսության ուղիները բաց կպահվեն. Սթոլթենբերգ
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այսօր կայացած ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում կողմերը համաձայնել են Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք և արագ կատարման անհրաժեշտության հարցում։Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հաղորդմամբ՝ իրենք պայմանավորվել են քաղաքական երկխոսության ուղիները բաց պահելու կարևորության մասին, փոխանցում է RIA Novosti-ն: «Մենք բոլորս համաձայնել ենք, որ հաղորդակցության քաղաքական ուղիները բաց պահելը բխում է մեր բոլորի շահերից»,-ասել է նա:
