Փաշինյանական կեղծ և փարիսեցիական հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը փողոցի մարդ է։ Նա կաբինետում իրեն անհարմար է զգում, քանզի անելիք չունի։ Կաբինետում պրոֆեսիոնալիզմ է պետք, այլ ոչ թե դատարկաբանություն։ Կաբինետում հանրահավաք չես անի։ Կաբինետում պետք է որոշում կայացնես, ինչը ուղեղի ճողվածքի առիթ կարող է դառնալ պրոֆեսիոնալ «փողոցայինի» համար։

Փողոցում կարելի է ճղճղալ, դեմագոգիայով ու պոպուլիզմով զբաղվել, ստել, մարդկանց զգացմունքների հետ խաղալ, անպատասխանատու հայտարարություններ անել և հաղթահարել սեփական կոմպլեքսները։ Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը փողոցը կորցրել է։ Նրան չի հաջողվում փողոց հավաքել, ինչը դիսկոմֆորտ է առաջացրել «պաշտպանյալի» մոտ։

Նա փողոցում տապալվեց և՛ «քաղաքացու օրը» (Փաշինյանի սիրտն այդ օրը 2018–ի ապրիլ–մայիսյան հավաքների կրկնություն էր ուզում, ինչը չստացվեց, ու նա ընդամենը բավարարեց իր ստամոքսային պահանջմունքը՝ Մաշտոցի պողոտայում Իջևանի խոզի խորոված «համփելով»), և՛ Աբովյանի ընտրությունների ժամանակ, և՛ դատարաններն ապօրինաբար շրջափակելու օրը։ Հիմա փողոցը եթե լցվում է, ապա միայն Նիկոլի դեմ։ Իջևանից մինչև Գյումրի, Երևանից մինչև Սևան հականիկոլական փողոցների պատկեր է։ Նա հիմա փողոցում ստանալու է այն, ինչ ստացավ Տուսկի այցելության ժամանակ։

Եվ ահա հաղթահարելու համար «փողոցային սովը» (ստամոքսայինը ոչ մի կերպ չի հաղթահարվում ու չի հաղթահարվելու, քանզի դա ուրիշ պատճառ ունի և կապված չէ այն հանգամանքով, որ հաճախորդը վարչապետ դառնալուն պես լրջորեն հաղթահարել է աղքատությունն իր գրպանում) Փաշինյանը որոշել է «վեննա» մտնել Արցախում մեկնարկելիք համահայկական խաղերին ու հանրահավաք հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (այդ հրապարակում, ի դեպ, ամեն երեկո մի քանի հարյուր մարդ զբոսնում է, և նրանց էլ է փորձ արվելու հանրահավաքային լսարանի վերածել)։

Երևանում մարդ հավաքել Փաշինյանն արդեն չի կարողանում (դա այլևս նրա մոտ կստացվի միայն վարչական լծակով, ինչպես որ Աբովյանի ընտրության ժամանակ էին այլ քաղաքներից բերածները «աբովյանցի» դարձել, որպեսզի քայլեն Փաշինյանի հետ), որոշել է այլ առիթով հավաքվող մարդկանց որպես լսարան օգտագործել։ Անունը դրել է «Ազգային միասնության հանրահավաք», ինչը կեղծիքի ու փարիսեցիության դրսևորում է։

Ազգային միասնությունից չի կարող խոսել մարդ, որը պառակտել է հայությանը՝ նրանց բաժանալով սևերի ու սպիտակների։

Փաշինյանի վարչապետության շրջանում պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև աննախադեպ լարվածություն կա։ Դա անձամբ իր նախաձեռնությունն է և ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Փաշինյանն այն մարդն է, ով իր գործունեությամբ նպաստում է հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի խորացմանը։ Ավելին, ինքը գործում է թիկունք ներթափանցած դիվերսանտի պես՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք շփման գծում կարող են նպաստել հրադադարի ռեժիմի խախտմանն ու անգամ տարածքների հանձնմանը, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը։ «Ժողովրդի» վարչապետի այդ խայտառակ հայտարարությունն ազգը պառակտող բնույթ ուներ և նվեր էր Ադրբեջանին։ Ալիևն, ի դեպ, շտապեց օգտվել այդ նվերից։ Մենք զոհեր ու վիրավորներ ունենք, որոնց համար ուղղակի պատասխանատվություն է կրում Փաշինյանը։

Համահայկական հանրահավաք է հայտարարում մեկը, ով հետևողականորեն վարկաբեկում է պատերազմն անցած մարդկանց, մեր բանակը ներկայացնում որպես կոռուպցիայի որջ ու կնոջ շուրթերով քարոզում, որ սահմանի վրա մեր զինվորենը զոհվել են հանուն ոչնչի։

Ազգային միասնությունից խոսում է մեկը, ով Բոլթոնի հետ սիլի–բիլի անելով է զբաղված ու հայտարարում էր, որ չի բացառվում՝ Իրանի հետ սահմանը փակվի։

Հիշեցնենք, որ ըստ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի՝ Հայաստանը պետք է զիջի Ադրբեջանին տարածքները՝ փողի ու բաց կոմունիկացիաների դիմաց, նաև՝ մաս կազմի հակաիրանական ու հակառուսական ծրագրերին։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասվող կեղծիքի ու փարիսեցիության ճչացող դրսևորումներից է նաև այն, որ Հայաստանում Փաշինյանի հրահանգով քաղաքական հետապնդման է ենթարկվում Արցախի 1–ին ու Հայաստանի 2–րդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի տարիներին ղեկավարել է Արցախը ու հիմա կալանավորված է Հայաստանում և Արցախում աննախադեպ ատելության մթնոլորտ ստեղծած Փաշինյանի որոշմամբ։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը մեր թշնամի Ադրբեջանի ղեկավար Ալիևի մասին արտահայտվել է բացառապես դրական որակումներով, իսկ Քոչարյանի մասին՝ բացառապես բացասական։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ռազմահայրենսիրություն է փորձելու խաղալ մեկն, ով իր լրագրողական ամբողջ գործունեության ընթացքում քիրվայություն է քարոզել, այսինքն՝ կողմ է եղել Արցախի խնդրի լուծման տերպետրոսյանական «փուլային» տարբերակին, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմում էր հայտնվելու։

Որպես լրագրող ու քաղաքական գործիչ լևոնական պարտվողականության ու քիրվայականության միջավայրում կայացած Նիկոլի խոսքը ազգային միասնության թեմաներով գրոշի արժեք չի կարող ունենալ ճիշտ այնպես, ինչպես երիտթուրքերի խոսքը՝ հայերի կյանքը պահպանելու մասին։

Նիկոլը 2008–ին «մարտի 1» սարքեց նույն Լևոն Տեր–Պետրոսյանի Արցախյան ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նա իր «Հայկական ժամանակ» թերթով տարիներ շարունակ քարոզել է այն թեզը, համաձայն որի՝ Արցախի խնդիրը խոչընդոտ է ՀՀ զարգացման համար։

2008–ի լևոնական շարժումն ուղն ու ծուծով հակաարցախյան էր։ Այդ շարժման շեփորահարը հենց Նիկոլ Փաշինյանն էր, որն այսօր հասել է իր վերջին հանգրվանին՝ «հայրենասիրությանը»։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 2046 անգամ
Լրահոս
Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար Թուրքիայում երկրորդ անօդաչու թռչող սարքն է կործանվել Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Հորս թափված արյունը պղծում եք։ Ուրիշ էլ ի՞նչ եք պղծելու. Շպռոտ Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին ԱԱԾ-ում շատ են շտապել շեֆի հրամանը կատարել․ Գեղամ Մանուկյանը բացահայտում է Բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am