Եվրահանձնաժողովն առաջարկել է չեղարկել վիզաներն Ուկրաինայի հետ
Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է չեղարկել Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի վիզաները ԵՄ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Առանց վիզա Եվրոպա մուտքի հնարավորությամբ պետությունների ցանկում Ուկրաինան ներառելու առաջարկն արդեն ուղարկվել է ԵՄ խորհուրդ և Եվրախորհրդարան։ Նշենք, որ անցած տարի ինքը հաստատել է ուկրաինական իշխանությունների կողմից վիզային ազատականացման գործողությունների պլանի պահանջների կատարումը։
