Կկայանա եվրոպացի առաջնորդների և Օբամայի հանդիպումը
Հանովերում ապրիլի 25-ին կկայանա Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Վիրցը, գրում է TASS գործակալությունը։ Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն միջազգային քաղաքականության հարցեր։
