Ծիծաղելի է.ավելի լավ է նարկոտիկ գցեին գրպանը,մեղադրեին,քան այս անհեթեթ մեղադրանքը.Ռուբեն Հակոբյան

Հարցազրույց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ:/Մաս 1-ին /

-Արդարադատության և դատական համակարգի շուրջ որոշակի գործընթացներ են և այնպսի տպավորություն է,որ իշխանությունն է անընդհատ ինչ-որ բաներ նետում և հանրությունն ու ընդդիմությունը արձագանքում են: Իրեն ասում են՝գնում ենք ռեֆորմների,կա՞ նման ցանկություն իշխանության մոտ ,ի՞նչ խնդիր է դրված:

-Ես օրինաչափություն եմ տեսնում,Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քաղաքական ակտիվ կյանքը,հետո դարձավ իշխանություն,մերժելով Սերժին,այնուհետև ասաց՝ես պետք է վարչապետ դառնամ,կամ ես կլինեմ,կամ պետությունը վարչապետ չի ունենա:Այնուհետև,երբ ամբողջությամբ գործադիր իշխանությունը իր տրամադրության տակ էր,գնաց Աժ:Ասաց,որ ԱԺ-ն խոչընդոտում է պետության զարգացումը:ԱԺ-ի ընտրությունները նախատեսված էին մայիսին ,արագացրեց,հոկտեմբերի 2-ի իրադարձույթյուններից հետո ընտրությունները կայացան դեկտեմբերին:Թե օրենսդիր , թե գործադիր իշխանությունն ինչ որակ ունեն,դա թողնում եմ ժողովրդի գնահատականին:Հիմա եկել է դատական իշխանության հերթը,նկատի ունեմ,որ նաև դատական իշխանությունն է ուզում անել այնպես,ինչպես արեց գործադիրի և օրնսդրի հետ:Երևի տարբեր հանգամաքներ նկատի ունենալով այդ գործիքակազմը այլևս չի գործում: Մի կողմից փողոցի ճնշում,մյուս կողմից ի վերջո դատական համակարգը նուրբ,ավանդական համակարգ է,այդ մեթոդներով չի կարելի:
Զարմանալի է,որ երբ ՍԴ-ն դիմեց ՄԻԵԴ-ին և Վենետիկին հանձնաժողովին,ինձ թվում էր իրենք պետք է ծափահարեին,որովհետև հենց մարտի 1-ի գործով բևեռացված հասարակությունը և Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը հայտարարում են,որ չեն վստահում ՍԴ-ին,ստացվում էր այնպես,որ եթե ՍԴ-ն որոշում ընդուներ ի օգուտ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի,բնականաբար Ռոբերտ Քոչարյանի կողմանկիցները պետք է արտահայտվեին,բացասական կարծիք հայտնեին դատարանի մասին:Եվ հակառակը՝եթե ի օգուտ Քոչարյանի որոշում ընդունվեր ,նոր իրավաքաղաքական տերմինը, որ հայտնվել է Փաշինյանի բառամթերքում,կասեր ՝վնգստացողներ են եկել ՍԴ:
Պետք է ,որ սա բավարարեր,որ ՍԴ-ն դիմել է այդ եվրոպական կառույցներին:Բևեռացված հասարության մեջ պետք է որևէ որոշում մյուս կողմի համար դառնար անընդունելի,բայց հաջորդ օրը իշխանությունը և Հայկական ժամանակը միանգամից հարձակվեցին ՍԴ-ի վրա,գավառական հայրենսիրության մի ձևակերպում կա՝դրսից տղա կանչել ,այս ձևով և մի տարամաբություն է մնում,որ նշանակում է,որ իրենք վստահ են,որ այս դատական ամբողջ գործընթացը եղել է քաղաքական հարթության վրա և վստահ են,որ և ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը կարող են ոչ այն որոշումը կամ ոչ այն խորհրդատվությունը տալ,ինչը ցանկանում են լսել այսօրվա իշխանությունները:
Ոչ միայն ինձ համար,այլ մնացածի պարզ է,որ ամբողջությամբ դատական համակարգը փորձ է արվում քաղաքական շեշտադրումենրով պահել և ենթարկել ,դարձնել իր կամակարտարը:

-Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունից հետո,ասացին,որ Եվրոպան ևս կողմ է դատաիրավական համակարգի առողջացմանը,բարեփոխումներին, իրենք ասացին,որ դա իրենց համար լավ է:Եղան մարդիկ,որ ասացին՝մեզ վրա տղա են բերել,իրենք ևս Ստամբուլյան կոնվենցիայի պահով դեմել են եվրոպական կառույցներին,ի վերջո իրենք վստահո՞ւմ են այս մարմնին,թե ոչ:

-Հասարակությունը դրսից տղա բերելու խնդիր չունի, իշխանությունը երևի դրա կարիքն ունի:Մի խորամանկություն կա,հասկանալի է,որ և ՄԻԵԴ-րը և Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն են տալու Ստամբուլյան կոնվենցիային:Եվրոպական կառույց է,կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում 99 տոկոսով վստահ են ,պատասխանատվությունը գցում են այդ հանձնաժողովների վրա և չեն կասկածում,որ մոտեցումը դրական կլինի,որ արդարացնեն նաև վավերացումը:Ծիծաղելի է սա,չեմ ուզում ասել՝դրսից տղա բերել,պարզապես պարզ է,որ խորամանկությամբ մանիպուլյացիա են ուզում անել:

-Կստացվի՞:

-Չի ստացվի այն առումով ,որ ի վերջ իրենք համոզված են ,որ եվրոպական կառույցները դրական եզրակացություն կտան,մանավանդ ,որ նախագահը արդեն ստորագրել է,չնայած կան երկրներ,որոնք ստորագրել են,հետո հրաժարվել: Խնդիրն այն է,որ իրենք պայմանավորվածություն ունեն,որ կոնվենցիան պետք է վավերացնեն ,և ուզում են աջ ձեռքով ձախ ականջը քորել:

-Եթե այնտեղից դրական եզրակացություն տան..

-Ինչ կարիք կա դիմելու:Ես անձամբ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, երբ ընտրական օրենսգիրք էր ընդունվում, իրենք պետք է , իմանան մեր ընտրությունների մենթալիտետը,որովհետև իրենք դրական եզրակացություն էին տվել այն օրենսգրքին ,ինչն այսօր գործում է ,շատ պարզ ասացին՝ եղբայր,մենք խորհրդատվական կառույց ենք և նշված է,որ յուրաքանչյուր պետություն ելնելով իր առանձնահատկություններից կարող է մաս կազմել դրան ,թե ոչ:Նույնը այս դեպքում է.մեր պետությունն իր առանձնահատկություններից ելնելով պետք է անդրադառնա դրան:Ես մասնագետ չեմ ,չնայած իմ քաղաքական դիրքորոշումն է մերժել այդ կոնվենցիան,բայց շատ կարևոր է:Եթե մեր հոգեկերտվածքը այդպիսին է ,մեր ավանդական ընտանիքի կերպարը,որը կա սահմանդրության մեջ,քեզ ոչ ոք ոչինչ չի ասի,եթե ուրիշ պայմանավորվածություն չունես,որ ասես՝իմ ժողովրդի հոգեկերտվածքը սա է,իմ սահմանադրությունը սա է: Բայց ինչ-որ հարցեր կան,որ չեմ ուզում անդրադառնալ:

-Ասացիք՝մանիպուլյացիա ,կհաջողվի,և հանրությանը կասեն՝տեսեք դրական եզրակացության արժանացավ:

-Սա միայն ես չեմ ասում,հասարակությունն էլ է հասկանում ,որ մանիպուլյացիա է,իրենք դա ասելու են,բայց ինչքանով հասարակությունը դա կընդունի,որովհետև հասարակությունը հասկանում է,որ Եվրոպական կառույցները դրական եզրակացություն են տալու:

-Վստահ եմ,որ եթե հիմա ասեմ՝բա ինչու մեկ տարի առաջ այսպես եղավ,դուք կասեք ՝մանիպուլյացիան աշխատեց:

-Նման օրինակ չեք կարող բերել, իրավիճակ է փոխվել,այդ էյֆորիան բավականին նստել է և ամեն օր է պակասում,մյուս կողմից սա այնպիսի հարց է,որ չես կարող ասել:Իրենց պատգամավորներից,պաշպանողներից այնպիսի մարդիկ կային,որ մի ժամանակ առաջ կրծքով պաշտպանում էին Փաշինյանին,այսօր արդեն ընդվզում են:

-Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք են կազմակերպում, Կենտրոնի թաղապետն արգելում է,ասելով,որ այստեղ չեք կարող նման գործունեություն իրականացնել: Մամուլում հրապարկում եղավ,որ այն մարդիկ,ովքեր պայքարում են,կանչում են ԱԱԾ և ասում՝հանգիստ նստեք,սա պետք է անցնի,պատգամավորներն ասում են,որ հանրությունը դրա կարիքն ունի:

-Մեկ-մեկ էլ ժպտացեք,ժպիտ առաջացնող բաներ են,ԱԱԾ կանչում է ինչ անի,չեմ կարծում,որ դրանք այն մեխանիզմներն են,որոնցով կարող են մարդկանց վախեցնել,կամ իրենց պատգամավորներից մեկն ասել էր,որ բացառվում է,որ ես իմ կարծիքը փոխեմ,ես դեմ եմ: Սա ինձ համար փակված թեմա է ,պատկերացնում եմ,թե ինչ է լինելու,չի բացառվում ,որ վերջին պահին ետ կանգնեն:
Եթե իրենք ուսումնասիրում են,իսկ ես վստահ եմ,որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի,թե ինչ է կատարվում ժողովրդի մոտ ,ինչ արձագանք ունի,կարող է իսկապես սա դառնա ինչ-որ բանի սկիզբ:

-Հնարավոր է նաև իշխանությունը վերջին պահին հրաժարվի և հանրությունը ծափահարի և ասի՝հանրային կարծքին ընդառաջ գնացինք և հրաժարվեցինք սրանից:

-Այստեղ էլ պետք է սկսեինք և այստեղ ավարտեինք:Իրենց ձեռագրի նման է,որ վերջում դա վաճառեն հասարակությանը ,որ տեսեք՝իշխանություն ենք և զգում ենք…

-Սերժ Սարգսյանն էլ էր նման կերպ վարվում,ամեն ինչ եռում էր,ինքը վերջում գնում ,ասում էր՝Տարոն ջան ,սիրուն չի ,ցանկացած իշխանությանը դա բնորոշ է:

-Որ ասում են ՝իրավիճակ է փոխվել,հավատո՞ւմ ես հա:

-Դատարանների հետ կապված հայտարարություններ եղան,թվում էր՝ դատավորները պետք է անմիջապես արձագանքեին,սակայն ՝ոչ:Ինչն է կաշկանդում,մի կողմից ասում են՝վնգստում եք,մյուս մասը,որ կաշառակերներ են ,բուդկա են սարքել,սակայն արձագանք չկա:

-Ինձ թվում է,որ դատավորների համայնքը պետք է նախ և առաջ ազատվի այդ Բարձրագուն դատական խորհրդից, դա մի փորձանք է ,դա մի մահակ է իշխանության,դատախազության ձեռքին,որով պատժելու են բոլոր այն դատավորներին,որոնք կարող են անկախ իրականացնել դատական գործընթաց:Նախ այն,որ այդ ԲԴԽ-ն չարձագանքեց,չպատասխանեց այդ վնգստալուն,կարծեմ սկզբից հայատարեց,որ հայտարարությամբ հանդես կգանք,որովհետև անհասցե բոլորի մասին էր,քանի որ այն մարդիկ,ովքեր չէին ենթարկվի ինձ և նրանց դիտում եմ վնգստացողներ:Պատասխան չեղավ,և այդ նոր նախագահը ոչ մի խոսք չասաց:Ես չեմ հավատում,որ մարդն ինքն իր արժանապատվությունը չի պաշտպանում,կարող է ուրիշի արժանապատվությունը պաշտպանել:Իրեն էր նաև ուղղված.ես զարմացա:
Ինչ է նշանակում այն,ինչ կատարվում է Դավիթ Գրիգորյանի հետ,զավեշտ է,ամոթ,այդ ԲԴԽ-ն պետք է հասկանա ,որ դատական պարազիտությամբ են զբաղված:Ստացվում է,որ դատախազը, նրան կատեգորիկ ասում է ինչ պետք է անես, նա դա է անում:Կարդացի ,թե նրան ինչ պատճառով են ուզում մեկուսացնել…

-Պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն.նման մեղադրանքեր են:

-Դա շատ ծիծաղելի է,ավելի լավ կլիներ նարկոտիկ գցեին գրպանը գցեին,քան այս անհեթեթությունը:

-Սպասեք դեռ:

-Միգուցե ինֆորմացիա ունե՞ս:Ստացվում է,որ այդ Արմեն Դանիելյանը ,որ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց և նորից կալանավորեցին,ֆեյսբուքում հայտնվեցին 2008-ի կադրերը,երբ ինքը դատում է այսօրվա իշխանության ներկայացուցիչներին,այդ ժամանակավա ընդդիմությանը և միջնամատ են ցույց տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի կոմնակիցները,գոռում են,հայհոյում Արմեն Դանիելյանին:Հիմա այս նույն Արմեն Դանիելյանը այս անգամ միջնամատ ստացավ Քոչարյանի կողմնակիցների կողմից:Եթե սա է այն դատավորը,կամ այս տեսակը պետք է դա արդարադատությաուն իրականացանի և անկախ լինի,եղբայր,թող մնա հինը:Այս կերպարը ավելի շատ իրավաքաղաքական կարիկատուրայի է նման,դատական պրակտիկայում չեմ հիշում դեպք,որ պետք է դատավորը որոշում կայացնի,խոսքի իրավունքից զրկի մեղադրվող կողմին և փաստաբանին,սա աբսուրդ է:Քանի որ գլխավոր դատախազն ասաց,որ իրենք ձգձգում են դատական ընթացքը,միանգամից հանձանարարություն ստանալով զրկեց ձայնի իրավունքից:Սա է դատավո՞րը,սա է անկախ դատավոր՞ը.ամոթ է:Սրանք իրենց ստորագրության ,մասնագիտության պատիվը ամեն օր ցեխաջրի մեջ են դնում,պետք է սրանք լինե՞ն անկախ:


-Դատավորները վաղուց կան:

- ԲԴԽ-ի թիվ մեկ խնդիրն այն է,որ ապահովի դատավորների և դատարանների անկախությունը,սա պետք է ապահովի՞ և նրանք ուզուն են,որ այս կերպարը դառնա՞ Նոր Հայաստանի կերպարը,ինչպիսին այս Արմեն Դանիելյանն է ,եղբայր,այս մասնագիտությունը իսկապես բուդկի նման մի բան է դառնում:

-Ինչո՞ւ դատավորները չարձագանքեցին:

-Իրենք տեսնում են,թե ինչ է կատարվում:Տեսանք Ալեքսանդր Ազարյան և Դավիթ Գրիգորյան,տեսան:

-Փաստաբանների խումբը հարկ եղած դպքում միանգամից համախմբվում է և հայտարարություն է տարածում:

-Թիվը կավելանա,բայց էլի կրկնեմ դա շատ վտանգավոր կառույց է,տեսան,որ այդ խորհուրդը,որ պետք է իրենց անկախությունը ապահովի, հակառակը,սա որպես գործիք օգտագործում են,որ իրենց ճիպոտահարեն:Պետք է մեկ ընդհանուր շղթայի մեջ տեսնել,վստահ եմ,որ մեկ երկու դատավորներ արդեն արտահայտվեկլ են,զգում են,որ բանը բանից դուրս է գալիս,վստահ եմ,որ այս ընթացքը շարունակվելու է և դատավորները ոտքի են կանգնելու:Դատավորները պետք է հասկանան,որ վնգստացվողներ է համարում բոլոր նրանց ,ով իրենց ճաշակին չիեն համապատասխանում:

-Իրենց հնարավորություն է տրված հարմարվել նոր իշխանությունների պահանջներին,ազդակներին :

-Ես գործընթացների մեջ զարգացում են տեսնում,ընդդիմանալու լայն դաշտ կա,մեկ տարի առաջ եզակի մարդիկ էին,որ խոսում էին,թե այս ամենը ինչի կբերի պետությանը:Վստահ եմ,որ հիմա կավելանա,չի կարող դատավորը ի վերջ չասի՝ինքը վիրավորում է ինձ իմ ընտանիքի առջև:

-Երկու դատավորի նկատմամբ եղած գործողությունների և երկրորդ նախագահի դատավարության միջև ուղիղ կապ էին տեսնում ,հենց որոշում կայացվեց,սկսեցին քննադատել,հիմա արդեն լիցենզիայից զրկելու հարցեր առաջ եկան:ՍԴ-ի նկատմամբ այս վերաբերմունքը սրանով է պայմանավորված,թե՞ մամուլում հրապարակում եղավ,որ պայմանավորվածություն կա,որ Եվորպան աչք է փակում այն բանի վրա ,թե ինչ է տեղի ունենում դատական համակարգի հետ,և իրենք այս ընթացքում կարողանում են Ստամբուլյան կոնվենցիան անցկացնել: Կա տեսակետ,որ Արցախի խնդրի հետ կապված հանրաքվե պետք է անցկացնեն,դա ի վերջ պետք է գնա ՍԴ ,ուղղակիորեն դրա հետ են կապում: Ո՞րն է պատճառը:

-Ես դավադրությունների տեսությանը չեմ հավատում ,բայց ամբողջ հարցն այն է,որ ծրագիր չկա ոչ արտաքին,ոչ ներքին քաղաքականություն չկա,քանի որ ծրագիր չկա,չգիտեն,թե ուր են գնում և տարբեր ենթադրություններ կարող են անել, նաև այդ քաղաքական բարտերը,որ Եվրոպան պետք է աչք փակի այս ամենի վրա և ստամբուլյան կոնվենցիան անցի:Ես չեմ հավատում դրան,ի վերջո հասարակապետության մեջ որոշակի հեղինակություն ունեցող կառույցներ են և ես չեմ կարծում ,որ փոքրիկ Հայստանի և առավելս ևս այսօրվա իշխանության հետ կարող են նման պայամանվորվածության գալ,որովհետև շատ ակնհյատ է:Խնդիրը ուրիշ տեղ պետք է տեսնել:Եթե իրենք ծրագիր ունենային,որևէ տրամաբանության մեջ կարող էիր տեսնել:՞Լավ ,այս պահին այդ կոնվենցայի անհարժեշտությունը կա՞ր,որ բերել եք,ձեր մեջ մի խելացի մարդ չկար ,որ ասել՝առանց այն էլ ժողովուրդը սպասելիք ունի մեր սոցիալական,տնտեսական քաղաքականության հետ կապված …

-Անփորձության հետ եք կապում,թե՞…

-Եվ անփորձությամբ և որոշակի ծրագիր կա:Նախ ամեն մի միջազգային կառույցի մաս կազմելուց ենթադրում է ֆինանսական օգնություն,սա բոլոր դեպքերի համար:Եվ չի բացառվում,որ խոսք տված լինեն,որովհետև շահագրգռվածություններ շատ կան, կցանկանան ,որ եվրոպական իրենց որոշակի արժեքները տեղավորվեն մեր ռեգիոնում և տեսնում են,որ դիմադրության իմունիտետի պակաս ունի Հայաստանը,դրսի հետ կապված իմունիտետ չունի:
Չեմ ուզում ենթադրություններ անել,գոնե ինձ համար եմ ասում՝ինչու եք այդ հարցը դնում,որը ձեր դեմ է շուռ գալու,բոլոր դեպքերում ավելի շատ հակված եմ պայամանվորվածության դաշտում տեսնել:

-Այս երկու դատավորների ճակատագիրն ինչպես կորոշվի,դիմակայություն կլինի՞:

-Երբ Հրայր Թովմասյաին պահվածքը տեսա,ես գրեցի՝կեցցես Հրայր,դու կարողացար և պրոֆեսիոնալ,և քաղաքակիրթ և տղամարդավարի ասել,որ ես ձեր ճանաչածը չեմ,որ փողոցով կարող եք ինձ քշել և դասեր տվեց:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 2139 անգամ
Լրահոս
Արթուր Վանեցյանը դատարանի որոշմամբ կստիպի Իոաննիսյանին, որ հրապարակային ներողություն խնդրի Չնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը Արցախի հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում. Օսկանյան Ադրբեջանն ու Հայաստանը զգալիորեն հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները․ Էրդողան Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia Էրդողանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կգործարկի երկաթուղային և ցամաքային ուղիները Միքայել սրբազանի կալանքը դատավորը երկարաձգեց մեկ ամսով Արցախը հայկական արժեհամակարգի անբաժան մասն է. «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն «Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք». Դավիթ Գալստյան Պուտինը դիվանագիտական ​​հաղթանակ է տարել. Bloomberg Այլևս ստիպված չենք լինի տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք. Մելիքյան «Նիկոլի գրառումը ոչ թե պատահական ասված միտք է, այլ հստակ քաղաքական մեսիջ․ Արցախի կորուստը ներկայացվում է որպես ազատագրում». Արմեն Հովասափյան «Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը». Սուրեն Սուրենյանց Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել. մեկի վիճակը ծանր է Ոչ ոք Փաշինյանին իրավունք չի տվել դուրս գալ նոյեմբերի 9-ի փաստաթղթից․Արամ Սարգսյան, Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ Սա մանկապիղծի պահվածք է՝ խաբում է ժողովրդին, որ տանի, բռնաբարի․ Հովհաննես Իշխանյան (video) «Սրա-նրա կոշիկը լիզող Նիկոլը չէ՞ր, որ 3 տարի Պուտինին ասում էր՝ «спасибо» »․ Էդուարդ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք եք վառել էդ կրակը, այ «անասուններ»․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ստիպում են հայ ժողովրդին ընդունել ոչ միայն տարածքային պարտություն, այլ նաև հոգևոր և բարոյական (video) Ռոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ (video) Նարեկ Նալբանդյանի անվան հետ կապվող «8 8» սուպերմարկետները տարածվում են․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի պատասխանն՝ այսօրվա Փաշինյանի գրառմանը (video) Արթուր Վանեցյանը շատ կարևոր բան արեց․ Մերուժան Տեր-Գուլանյան (video) Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը Ուժգին պայթյուն Ամիրյան փողոցում․ ի՞նչ են պատմում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am