Գեղհովիտցիները փակել են Սելիմի ճանապարհը. ո՞վ է գողանում նրանց ջուրը, հասնելու են մինչև Փաշինյան

Hayeli.am-ը նախկինում արդեն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի խմելու ջրի խնդրին:

Գյուղի բնակյիչներն արդեն 2 ամիս ահազանգում են, որ իրենք խմելու ջուր չունեն. Իրենց տան ծորակներից կա'մ ջուր չի գալիս, կա'մ էլ որդի, բլոջի ու հողի խառնուրդով է ջուր գալիս` առվի ջուր, որը խմելու ենթակա չէ: Օրեր առաջ նրանք փակել էին գյուղի ճանապարհը և բողոքի ակցիա իրականացրել գյուղապետարանի մոտ: Այն ժամանակ գյուղացիները մեզ ասել էին, որ եթե խնդիրը լուծում չստանա, դիմելու են կտրուկ քայլերի` փակելու են միջպետական ճանապարհը: Օգոստոսի 2-ին գեղհովիտցի կանայք փակել են իրենց գյուղով անցնող Իրան-Հայաստան Սելիմի միջպետական ճանապարհը և պահանջել, որ մարզպետն ու այլ պատասխանատուները գան գյուղ, տեղում խնդրին ծանոթանան, հարցին լուծում տան:

I

Ճանապարհով անցնողները տևական ժամանակ փորձել են համոզել բնակիչներին` բացել ճանապարհը, սակայն ապարդյուն, նրանք մնացել են անդրդվելի: Ի վերջո, Գեղհովիտ է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի պետի պաշտոնակատար Գարիկ Գերասիմյանը և բնակիչներին համոզել` բացել ճանապարհը` խոստանալով, որ ջրի հարցը ոստիկանությունը պահելու է ուշադրության կենտրոնում: Զայրացած գեղհովիտցիները ոստիկանության ներկայացուցիչի հետ գնացել են մարզկենտրոն Գավառ, հանդիպում ունեցել ոստիկանութան Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ: Վերջինս զանգել է մարզպետ Գնել Սանոսյանին և ներկայացրել խնդիրը` նշելով, որ ջրի խնդրի պատճառով մարդիկ միջպետական ճանապարհ են փակել, հարցը հրատապ լուծում է պահանջում: Ոստիկանության մարզային վարչության պետը նաև խոստացել է երկուշաբթի այցելել գյուղ, տեղում հասկանալ իրավիճակն ու հետամուտ լինել հարցի լուծմանը:

Ոստիկանության մարզային վարչության պետի զանգից հետո գյուղացիները մարզպետարանում կարճատև հանդիպում են ունեցել նաև մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Նա ասել է, որ շտապ խորհրդակցություն ունի և ընդամենը մի քանի րոպե կարող է հատկացնել Գեղհովիտի բնակիչներին: Հանդիպման ընթացքում մարզպետն ասել է, որ ջրի հարցի լուծումը բացառապես գյուղապետարանի տիրույթում գտնվող հարց է, և մարզպետարանն այդտեղ անելիք չունի: Մարզպետը նաև հօդս է ցնդեցրել գյուղացիների այն հույսը, թե իրենց գյուղն ընդգրկված է ինչ-որ ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է խմելու ջրի համակարգը նորոգել. <<Ձեր գյուղը որևէ ծրագրում ընդգրկված չէ>>,- ասել է մարզպետը:
Մեզ հետ զրույցում գեղհովիտցիները պատմեցին, որ բողոքի ակցիայի ընթացքում գյուղապետ Վարդան Պողոսյանը, ով հերթական անգամ վերընտրվել է մոտ 2 ամիս առաջ, այդպես էլ հարկ չհամարեց գալ մարդկանց մոտ: Ճանապարհը փակողները վստահեցնում են` ընտրությունների ժամանակ իրենք նորմալ ջուր ունեին, խնդիրներն սկսվեցին գյուղապետի ընտրվելուց անմիջապես հետո: Կասկածներ ունեն, որ գյուղապետը գաղտնի գյուղի ջուրը ծախում է ինչ-որ այլ թաղամասի կամ արտադրական օբյեկտների և հողօգտագործողների, արդյունքում իրենք մնում են առանց ջրի: Բացի այդ` գյուղի բարձրադիր հատվածում գտնվող ջրամբարը շատ հին է, նորոգման կարիք ունի, խողովակները ծակվել են, և ջրամբարի մեջ սկսել է ներթափանցել նաև գետի ջուրը, կեղտ ու հող է լցվում, և ջուրը խմելու համար պիտանի չէ:

Կարինե Մանուկյան 

 

դիտվել է 13464 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am