Շտայնմայերը ողջունել է
Գերմանիան դրական է գնահատում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։«Լավ է, որ այսօր՝ գրեթե երկու տարի անց, կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստը: Ես հանդես էի գալիս այն բանի օգտին, որպեսզի Ուկրաինայում էսկալացիայի դժվարին պահերին Ռուսաստանի հետ բանակցային թելերը չկտրվեն»,- ասել է Շտայնմայերը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր հերթին նշել է, որ Գերմանիան ողջունում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման անցկացումը, և կարծում է, որ դաշինքն ու Մոսկվան պետք է շարունակեն երկխոսությունը կարծիքների փոխանակման իրականացման և հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։
