Նիկոլ Փաշինյանն արդեն փաստացի խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի միլիոնավոր մեր հայրենակիցների համար. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքում է սոցիալական ցանցերում ու մամուլում տարածվող այն լուրերը, համաձայն որոնց օդանավակայանի հայազգի աշխատակիցներին ազատում են աշխատանքից։ Շատ կզարմանայի, եթե հաստատեին։ Ասեին. «Այո, հայ են, հանում ենք։ Բա խի՞ չհանենք։ Թող գնան ձեր վարչապետի ասած տնտեսական թռիչքաձև աճ ունեցող երկրում ապրեն»։ Իհարկե պիտի հերքեին։ Ազգամիջյան խնդիրները շատ սուր են Ռուսաստանում և նման հարցերը, բնականաբար, զգույշ են մեկնաբանվում։ Սոչիում առաջացած խնդրին քիչ հետո կվերադառնամ։ Հիմա մի ուրիշ նմանատիպ բան պատմեմ։

Ուրեմն այսօր առավոտյան հանկարծ պարզեցի, որ մեքենայիս մարտկոցը փչացել է։ Ու քանի որ հանդիպման էի շտապում, տաքսի բռնեցի, խնդրեցի, որ ինձ տանի ռադիոտան մոտ։ Վարորդը, որ շատ բարեկիրթ մի մարդ էր, խնդրեց ճանապարհը ցույց տամ։ Զարմացա։ Հարցրեցի Երևանի՞ց է, թե ոչ, պատասխանեց, որ մոտ մի ամիս առաջ է վերադարձել Հայաստան։

- Մոսկվայում էի ապրում, եղբայր։ Մինչ էս դեպքերը սկսվելն այնտեղ էլ էի վարորդ աշխատում։
-Ի՞նչ դեպքեր։
- Դե բռնոցիները։ Հայերի կյանքը ուտում են։ Հենց տեսնում են ղեկին հայ է, միանգամից կանգնացնում ու անիմաստ տուգանքներ են գրում։ Ոչ մի բանի չեն նայում՝ թուղթ ունես, թե՞ չէ։ Խախտում արե՞լ ես, թե չէ։ Հայ ես, ուրեմն պիտի տուգանվես։ Դե տենց հնարավոր չի աշխատել։ Թողեցի, եկա։ Քանի ավելի լուրջ խնդիրներ չեն սկսել առաջացնել հայերի համար։

Նման լուրեր էլի էի լսել, բայց այսօր ծանոթացա մարդու հետ, ով փաստացի դարձել է այդ քաղաքականության զոհը։ Մոտ երկու ամիս առաջ էլ եղբայրս է թալանվել Ռուսաստանի ճանապարհներին։ Ասում է՝ ոստիկաններն անգամ ձեռքի ժամացույցն ու հագի շորն էին փորձում վերցնել։ Թե բա՝ ժամացույցդ տուր, ճանապարհի այլ տեսուչներին կասեմ քեզ չնեղացնեն։

Իսկ այսօր արդեն Սոչիի օդանավակայանի դեպքը։ Ու թեև լուրը պաշտոնապես հերքվում է, բայց կապ հաստատեցի այնտեղ բնակվող ծանոթներիս հետ, ասում են, որ շատ լարված իրավիճակ է՝ հարյուրավոր հայերի համար խնդիրներ են առաջանում տարբեր տեղերում։

Նման բանը չի կարող պատահականություն լինել։ Այն, որ Ռուսաստանի իշխանությունները սկսել են հետապնդել ՀՀ քաղաքցիներին ու հայերին ընդհանրապես, փաստ է։ Խնդիրներ են առաջացնում նաև Հայաստանի Հանրապետության համար։ Գազի գին, զինամթերքի մատակարարում, այլ ռեսուրսների խնդիր… Մտածում եմ՝ առաջիկա օրերին այս մասին ավելի մանրամասն ուսումնասիրություն կատարել և նյութ հրապարակել։

Իսկ հիմա դեռ կարող եմ միայն ասել, որ խնդիրը քաղաքական է։ Ավելի ճիշտ՝ այս ամենը հետևանքն է այն քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը թե՛ Հայաստանի ներսում և թե՛ գործընկերների հետ հարաբերություններում։ Եվ սա շատ վտանգավոր է։ Որովհետև նա արդեն փաստացի խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի միլիոնավոր մեր հայրենակիցների համար։ Ու եթե այդ պրոցեսները հանկարծ շարունակվեն կամ էլ ավելի խորանան՝ ապա հետևանքները կարող են պարզապես աղետալի լինել։

դիտվել է 1430 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am