Իջևանի ծանր քարը

Ըստ ամենայնի` Իջևանի անտառային դեպքերը լրջորեն անհանգստացրել են ներկա իշխանություններին և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին` քաղաքական իմաստով:

Իջևանի դեպքերը նա դիտարկում է քաղաքական հակամարտության, քան թե սովորական հանցագործության համատեքստում: Թերևս նաև սա է պատճառը, որ իջևանյան դեպքերի ուսումնասիրության գործը նա հանձնարարել է ոչ թե քննչական մարմիններին, այլ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Իջևանում տեղի ունեցած ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»,- հայտարարել է նա: 

ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Փաստն ինքնին, որ սովորական անտառագողության դեմ պայքարի դեպքը դիտարկվում է որպես ազգային անվտանգության տիրույթի հարց, արդեն իսկ ցույց է տալիս, որ տեղի է ունեցել ավելին, քան կարող էր պատկերացնել բարձր լեգիտիմությունն ու քաղաքացու իշխանությունը մատի փաթաթան դարձրած հեղափոխականների թիմը:

Եթե հեղափոխությունից մեկ տարի անց մի խումբ անձինք կարողանում են վարչապետի ծննդավայրում պրովոկացիա կազմակերպել, հարյուրավոր մարդկանց դուրս բերել փողոց և ոստիկանության վրա քարերով հարձակում կազմակերպել, ուրեմն հեղափոխությունն այլևս չունի այն արժեքը, որի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը: Ընդ որում հարվածը հասցված է ճիշտ նշանակետին` Փաշինյանի ծննդավայրում, Փաշինյանի դեմ: Ծննդավայրը հայկական քաղաքական և հանրային ընկալումների մեջ դոմինանտ նշանակություն ունի, և Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության անկումը ավելի սրընթաց կլինի, եթե այն սկսվի հենց ծննդավայրից: Փաշինյանի կողմնակիցները սա շատ հրաշալի են հասկանում: Հասկանում են, այդ պատճառով էլ վառելափայտի գողության գործը դիտարկում են որպես Ազգային անվտանգության խնդիր:

Իրականում տեղի ունեցածն ընդամենը սպառնալիք է Փաշինյանի իշխանությանը, որը թերևս ավելի կարևոր հարց է, քան իրական անվտանգության հարցերը: Օրինակ` Եռաբլուրում Ապրիլյանի հերոսների շիրիմների պղծումը ԱԱԾ-ի համար ընդամենը մոլագար տիկնոջ ձեռքի գործ է, ուստի կատարվածը մատուցվեց ինչ-որն տիկին Գրետայի կողմից արված մոմաթափության ծիսակարգ: ԱԱԾ-ի մոտ զարմանալիորեն հարց չառաջացավ, թե ինչու այդ նույն տիկին Գրետան մինչ այս Եռաբլուրի մյուս գերեզմանների վրա նման գործողություն չէր կատարում: Չէ որ այդ հետամնաց ծիսակարգը կար դարեր ի վեր, իսկ Եռաբլուրում ոչ սեփական մահով զոհվածները գերեզմաններում հանգչում են արդեն ավելի քան երկու տասնամյակ: Կամ այդ ինչպես եղավ, որ մոմաթափությունը կատարվեց միայն Ապրիլյանի տղաների շիրիմներին: Այս հարցերը Վանեցյանին ու ԱԱԾ-ին կարծես թե առանձնապես չեն տանջում, նա տիկին Գրետայի արարքը միանգամայն ինքնաբուխ է դիտարկում: Այ ուրիշ բան, երբ խոսքը Իջևանի պրովոկատորներին է վերաբերում:


Հայկ  Դավթյան

դիտվել է 3932 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am