Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը չեն վերադառնում հարաբերությունների նախկին վիճակին՝ չնայած կողմերի միջև քաղաքական երկխոսության անհրաժեշտությանը։Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո, որն անցկացվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով: «Եվրատլանտյան տարածքը կիսող երկրների միջև քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է և օգտակար՝ հատկապես այնպիսի լարված ժամանակաշրջանում, ինչպիսին հիմա է։ Չնայած դրան՝ դա չի նշանակում, որ մենք վերադառնում ենք հարաբերությունների նախկին վիճակին»,-ասել է Սթոլթենբերգը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը:Աղբյուրը <a href="http://168.am/2016/04/20/626340.html">© 168.am</a></br>
