Ղարաբաղյան գոտում ինչից է անհանգստացած Մոսկվան․ մեկնաբանում է ռուս քաղաքագետը

«Նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված լարվածության առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ծավալված իրադարձություններին, ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը հակասում է կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և երկու կողմերում էլ կան վիրավորներ։

«Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով` լարվածության աճը հակասում է կողմերի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա էսկալացիան և հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար։

Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։

Ալեքսանդր Սկակովի գնահատմամբ՝ այս դեպքում Մոսկվայի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների դիրքորոշումներին, քանի որ չեն պահպանվում Դուշանբեի պայմանավորվածությունները։

Բայց Մոսկվան, նրա խոսքով, անհանգստացած է, քանի որ Դուշանբեի պայմանավորվածություններն են ոտնահարվում, որոնք հնարավոր դարձան, այդ թվում՝ Մոսկվայի ջանքերի շնորհիվ։

«Նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Մոսկվան չի ցանկանում լարվածություն հատկապես, երբ արդեն իսկ լարված է տարածաշրջանում իրավիճակը տարբեր երկրների միջև հարաբերությունների պատճառով, և լուրջ լարվածությունը մեկ ուղղությամբ կարող է հանգեցնել իրավիճակի բռնկման ողջ տարածաշրջանում։

Խոսքն Իրանի և ԱՄՆ-ի, Վրաստանի և Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին է, և սա բավականին դժվար իրավիճակ է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանը փորձեց չսրել հարաբերությունները Վրաստանի հետ, հանդես եկավ մի քանի մեղմացնող դիվանագիտական հայտարարություններով, որոնց նպատակը լարվածության թուլացումն էր։ ԱՄՆ-ի դեպքում ևս Ռուսաստանը ձգտում է հանդիպումների միջոցով հասնել հարաբերությունների էլ ավելի չվատթարացման»,-ասաց Ալեքսանդր Սկակովը՝ հավելելով, թե նույն մոտեցումը կա նաև ԼՂ հակամարտության դեպքում, Ռուսաստանը չի ցանկանում իրավիճակի լարում և ներդնում է ջանքեր գոնե ստատուս-քվոյի պահպանման համար, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը մեկ անգամ չէ, որ խոսել է, որ սա բարդ հակամարտություն է, ինչը գիտեն նաև իրենք՝ փորձագետները։

Նա նշեց նաև, որ Մոսկվան ՀԱՊԿ անդամ երկիր է, լարվածությունը ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին է, անհրաժեշտության դեպքում պետք է զսպող հայտարարություններով հանդես գա, ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է նաև, ակտիվ միջնորդ երկիր է։

«Չմոռանանք նշել նաև ապրիլյան պատերազմի մասին, որին նախորդել էր լարվածության ակտիվ շրջան և բանակցային փակուղի, որը համանախագահների ուշադրությունից դուրս էր մնացել, ավելին, միջնորդ երկրները թերագնահատել էին իրավիճակը, ինչն անթույլատրելի էր, քանի որ անդառնալի հետևանքներ թողեց»,- ասաց Սկակովը։

Խոսելով ՀԱՊԿ հնարավոր դիրքորոշումից՝ Սկակովն ասաց, որ, ինչպես աշխարհում, միություններում, միջազգային հարաբերություններում են առանցքային փոփոխություններ տեղի ունենում, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ում, քանի որ միտումները թողնում են իրենց հետևանքները նաև ՀԱՊԿ-ի վրա։

«ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցողի հարցում ՀԱՊԿ-ը որևէ պատասխանատվություն չունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե ՀՀ-ն լինի վտանգի մեջ, անհրաժեշտ բոլոր երաշխիքները գործի կդրվեն։ Բայց ինչպես տեսնում ենք՝ վերջին ամիսներին իրավիճակն այնքան էլ խաղաղ չի եղել ՀԱՊԿ-ում, բոլոր քննարկումները չէ, որ կառուցողական են եղել, այստեղ ևս գործընթացներ են գնում, որոնք կհանգեցնեն ինչ որ փոփոխությունների։ Ներկայումս դժվար է ասել, թե ինչպիսի, բայց դրանք լինելու են»,-ասաց նա։

Սկակովը նաև նշեց, որ առաջիկա բանակցություններից որևէ դրական ակնկալիք չունի։ «Կողմերը պետք է քաղաքական կամք ունենան լուծել հակամարտությունը, այլապես ոչինչ չի ունենա արդյունք»,- ասաց նա։

դիտվել է 1831 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am