Քլինթոնը առաջ է անցել սենատոր Սանդերսից
Նյու Յորքի փրայմերիզում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնը առաջ է անցել սենատոր Բեռնի Սանդերսից, ով նրա՝ Դեմոկրատական կուսակցությունից մրցակիցն էր ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է BBC-ն: Ձայների նախնական հաշվարկով՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստացել է ձայների 59%-ը, Սանդերսը՝ 40%-ը: «Շնորհակալություն, Նյու Յորք: Դուք վստահել եք ինձ 16 տարի առաջ և այսօր նույնպես: Ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»,- գրել է Քլինթոնն իր Twitter-ում:
