Ռուսաստանը վավերացրել է Հրվ. Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիրը
Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է Հարավային Օսիայի հետ պետական սահմանի վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2015թ. փետրվարի 18-ին` Մոսկվայում: Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև պետական սահմանի վերաբերյալ պայմանագրի հիմքում ընկած է Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Վրաստանի միջև ԽՍՀՄ-ի փլուզման պահին գոյություն ունեցած վարչատարածքային սահմանը:
