Ուշացած քայլ

Անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունն է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արման Գրիգորյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ Գրիգորյանը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրության համաձայն՝ դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և ինքն ուրախ է, որ Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու երկու երկրների հետագա համագործակցությանը այս ոլորտում: Նրանք քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հայաստանի իշխանությունները, կարծես, ուշացած քայլեր են փորձում ձեռնարկել՝ շտկելու Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող օգնության չափերը մեծացնելու ուղղությամբ:

Օրեր առաջ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս հայտնեց, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Այս մասին այսօր Երևանում հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:

«Արցախի վերաբերյալ կհուսանք 5 միլիոն, այդ աշխատանքը կտանինք, Հայաստանի վերաբերյալ արդեն կար 45 միլիոն, 40 միլիոն ալ, եթե այս օրենքը անցնի, ստորագրվի նախագահին կողմե, 40 միլիոն ևս կըլլա։ Բայց այն ալ ըսեմ, որ ասոնք հանգրվանային բաներ են։ Առաջ պետք է Ներկայացուցչական տունը անցնե, վերջը նախագահը ստորագրե, և այս նախագահ Թրամփի իշխանությունը, որ կա, ընդհանրապես աշխարհի չորս կողմը աջակցություն, որ հայտնված է անցյալին, ինքը կփորձե պակասեցնել ընդհանրապես։ Չուզեր Ամերիկան այդքան օգտակար ըլլա ուրիշ երկրներուն, նույնիսկ երկրներ, որոնք պատմականորեն շատ մեծ գումարներ ստացած են Ամերիկայեն», - նշեց Հովսեփյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս մայիսին նշել էր, որ 2018 թվականի ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:

Միացյալ Նահանգները լինելով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետություն Արցախին` միջազգայնորեն չճանաչված պետությանը ամեն տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Սակայն հիմա, երբ պարզ է, այդ օգնությունը կարող է դառնալ աննշան, ըստ էության, վերանալ, մեր իշխանությունները նոր-նոր սկսել են հույս հայտնել, որ այդ աջակցությունը կպահպանվի:

Թամար Բագրատունի

դիտվել է 3174 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am