Թրամփի խիղճն ու պատիժը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին՝ կապված 2018թ․ մարտին Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու փորձի հետ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին Սկրիպալների գործով եզրակացրել էր, որ Ռուսաստանը խախտել է Քիմիական և կենսաբանական զենքերի մասին 1991 թվականի ակտը, և պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ տարածելով դրանք միջազգային օգնության, պաշտպանական և անվտանգային նշանակության արտադրանքի վաճառքի, Ռուսաստան արտահանման նպատակով ամերիկյան փոխառությունների վրա:

1991-ի Քիմիական և կենսաբանական զենքերի մասին ակտը ԱՄՆ նախագահից պահանջում է կիրառել պատժամիջոցների երկրորդ փուլ, եթե նա ի վիճակի չէ պարզել՝ դադարեցրե՞լ է արդյոք տվյալ երկիրը քիմիական զենքի օգտագործումը երեք ամսվա ընթացքում:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Տարօրինակ է Թրամփի պահվածքը՝ մեկ այլ քայլ դիտարկելիս:
Նոր պատժամիջոցներ կիրառելու որոշմանը զուգահեռ, Թրամփը նախօրեին զանգահարել է Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում անտառային հրդեհների հետ կապված։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված, երեկ հաղորդեց Կրեմլի կայքէջը:

Պուտինն էլ իր հերթին անկեղծ երախտագիտությունն է հայտնել Թրամփին և ասել, որ ռուսական կողմը անհրաժեշտության դեպքում կընդունի առաջարկը, ասված է հաղորդագրությունում: Թրամփի այս առաջարկը Պուտինը որակել է որպես գրավական, որ ապագայում կհաջողվի վերականգնել լիարժեք հարաբերությունները երկու երկրների միջև։ Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսակապի և անձնական հանդիպումների միջոցով։

Նկատենք, անտառային հրդեհները շարունակվում են արդեն մի քանի օր, դրանց հետևանքով հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Սիբիրի հինգ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված, կրակի դեմ պայքարում ներգրավված են նաև զինված ուժերը։

Պուտինն, ակնհայտորեն, փորձում է Թրամփի մեկնած «ձեռքն» օգտագործել՝ նրա հետ հանդիպելու համար, սակայն նման տետ-ա-տետ հանդիպում կարծես չի ստացվում կազմակերպել արդեն երկար ժամանակ։ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման գաղափարից հետ չի կանգնելու՝ առաջադրելով նորերը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1486 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am