Փաշինյանական աղմուկը կխլացնի՞ կրակոցների ձայնը

Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական դաշտում սերիալային պղպջակներ է բաց թողնում: Նա հեղափոխական ստատուսներ է գրում Ֆեյսբուքում, վիճակագրական դրախտ ներկայացնում, եգիպտացորենի փառատոն կազմակերպում Դիլիջանի ոլորաններում, «Քաշքայի» դիմացից ու հետևից ընթացող ավտոշարասյունները թաքցնում, Կալավանում նախորդ իշխանության ձեռքբերումները սեփականաշնորհում ու աշխատող մարդուն, պոպուլիստական նկատառումներից ելնելով, պորտաբույծ խորհրդականի պաշտոն առաջարկում և իր սիրած պերաշկիների թեմայով հոխորտում:

Կարճ ասած՝ Փաշինյանը տեղեկատվական «սպամ» է ապահովում: Նա «սպամեր» է: Ու ինչքան շատ ձախողվի, այնքան շատ է «սպամ» անելու:

Ժողվարչապետի բարձրացրած աղմուկը և բեմադրվող թամաշաները, թերևս, նպատակ ունեն խլացնել կրակոցների ձայները, որոնք հնչում են սահմանին, և որոնք մարդկային կյանք են խլում կամ վիրավոր դարձնում մեր զինվորներին:

«Վերելակային» կրակոցներ թիկունքից

Շփման գծում միշտ էլ կրակոցներ հնչել են: Երբեմն շատ, երբեմն քիչ: Ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանից այլ բան պետք էլ չէր սպասել: Միշտ էլ թշնամին է եղել հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատուն, և այդ մասին պաշտոնական Երևանը միշտ բարձրաձայնել է: Բայց հիմա իրավիճակն այլ է: Սահմանային կրակոցների ու մեր ունեցած կորուստների համար ուղղակի պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանը, և ահա թե ինչու:

Վարչապետ դառնալուն պես նա Արցախի հարցում որոշեց «հեղափոխական» մոտեցում ցուցաբերել ու նաև ստել: Նա խաբեց, թե, իբր, չի բանակցելու Արցախի անունից, բայց սկսեց ինտենսիվորեն բանակցել Ալիևի հետ:

Փաշինյանը պոպուլիզմը տեղափոխեց արտաքին քաղաքական ոլորտ: Նա ձգտում էր այսրոպեական էֆեկտների: Ուզում էր ցույց տալ, թե ինքը շատ արագ լուծումների է հասնելու «նորմալ և կիրթ անձնավորություն» Ալիևի հետ և կրակոցները դադարելու են: Արդյունքում, նա Դուշանբեում ջուրը լցրեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում ու Ժնևում ձեռք բերված ինստիտուցիոնալ այն պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիթորինգին և դերակատարում վերապահում միջնորդներին:

Փաշինյանն այդ ամենը փոխարինեց իր ու Ալիևի բանավոր համաձայնությամբ, որը հետագայում ստացավ «Վերելակային» դիվանագիտություն անունը: Այդ համաձայությունը ոչ մի պարտավորություն չէր դնում Ալիևի վրա, բայց փոխարենը հնարավորություն էր տալիս նրան մարսել ապրիլյան քառօրյա արկածախնդրությունը և բացի այդ՝ ժամանակն օգտագործել դիրքային առավելության հասնելու համար:

Դուշանբեից հետո կրակոցներն, իրոք, պակասեցին, բայց դա ժամանակավոր լռություն էր սպանություններից առաջ:

Փաշինյանը «օրվա գործիչ» է: Նրան հետաքրքրում է այսօրը, այն էլ՝ բացառապես վարչապետական աթոռի պահպանության տեսանկյունից:

Փաշինյանը ժամանակ ստացավ Ալիևից՝ իշխանությունը ամրապնդելու և մեր երկրի ներսում «Տեսե՛ք, ես պայմանավորվեցի ու այլևս չեն կրակում» ոճի մեջ էժանագին փիառ անելու համար, իսկ Ալիևը «Վերելակային» դիվանագիտությունն օգտագործեց շփման գծի ամբողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելու և պետք եղած ժամանակ կրակելու համար: Ասել է թե՝ Դուշանբեում Փաշինյանն իր անձնական խնդիրներն էր լուծում՝ մեր երկրի անվտանգության հաշվին, իսկ Ալիևը Ադրբեջանի անվտանգության խնդիրներն էր լուծում՝ Փաշինյանի դիլետանտության և պոպուլիզմի հաշվին:

Հետագայում, երբ Ադրբեջանից կանխատեսելիորեն կրակեցին, Փաշինյանը սկսեց «կռուտիտ» լինել ու սեփական ձախողումները թաքցնելու համար Ալիևին հերթական նվերը մատուցել:

«Վերելակից» հնչող կրակոցների պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը հայտարարեց, թե բա Արցախում դավադիր ուժեր կան, որոնք կարող են բախումներ հրահրել, որպեսզի ՀՀ կառավարությանը վարկաբեկեն: Ուզում էր ասել, թե իբր ինքն ու Ալիևը պայմանավորվել են, բայց «չար և սև» ղարաբաղցիները խանգարում են իրենց: Փաստորեն, հանուն սեփական շահի Փաշինյանը զոհեց Հայաստանի ու Արցախի շահը՝ ադրբեջանական կրակոցների լեգիտիմ հնարավորություն տալով Ալիևին և մեղավորությունը կանխավ դնելով հայկական կողմի վրա:

Ադրբեջանը, բնականաբար, չէր կարող չօգտվել փաշինյանական այդ նվերից: Եվ օգտվեց: Հիմա կրակում են ու այդ կրակոցների և հայկական կողմի զոհերի պատասխանատուն Փաշինյանն է, քանզի ի՛նքն է Դուշանբեում իր վրա վերցրել չկրակելու երաշխավորի դերը: Ու ինչքան էլ հիմա փորձի շոուների միջոցով խլացնել կրակոցների ձայները, միևնույն է չի ստացվելու:

Կորյուն Մանուկյան

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am