«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերեւացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում: Ամենեւին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, եւ արդյոք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված եւ ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը: «Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանեց Հակոբյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը