Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմամբ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնում Փաշինյանի արտաքին քաղաքականությանը

Փաստը գրում է. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությու­նը, իսկ Հայաստանին տրամադրվելիք ֆի­նանսական աջակցության առումով, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, մեծ ակնկալիքներ չկան։ Քաղաքագետը խնդիրը չի դիտարկում որպես զուտ ֆինանսական օգնություն ստանալու սպասելիքի համա­տեքստում։ Դիտարկելով նախ Հայաստանին տրա­մադրվելիք ֆինանսական աջակցության հանգամանքը՝ նա շեշտեց ԱՄՆ-ից 40 մլն դո­լար ֆինանսական լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտարարու­թյան մասին։

«Թեպետ հայազգի կոնգրեսա­կան Տեքի Կանչելյան-Սփիրը առաջարկելէ կրկնապատկելու այդ աջակցությունը դարձ­նել 80 մլն ԱՄՆ դոլար, այդուհանդերձ, ես մի փոքր թերահավատ եմ, որ ԱՄՆ-ն այդ չափ գումար կտրամադրի։ Այստեղ պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփի վարչակարգն աչ­քի է ընկնում ժուժկալությամբ։ Ընդհանրա­պես, Թրամփն առաջնորդվում է այն տրա­մաբանությամբ, ըստ որի՝ ով ԱՄՆ-ի հետ է, մեծ օգնություն է ստանում, ով ԱՄՆ արտա­քին քաղաքականությունը չի կիսում՝ չի ստանում։ Եվ այս առումով մենք մեծ հույսեր չենք կարող ունենալ։ Թեպետ ԱՄՆ-ում ունենք շատ ազդեցիկ ու մեծ սփյուռք, բայց նաև գիտենք, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, և ՀՀ տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նաև գիտենք, թե այս պահի դրությամբ ռուս-ամերիկյան հարաբերու­թյուններն ինչ մակարդակի վրա են։ Այո, ԱՄՆ-ը շատ մեղմ է վերաբերվում ՀՀ քաղա­քական դրսևորումներին, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող միանշանակ ասել, որ ԱՄՆ-ը կարող է բավականին մեծ օգնություն տրամադրել Հայաստանին»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը։

Ինչ վերաբերում է Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցմանը, քաղաքագետն այդ հանգամանքը զարմա­նալի, միևնույն ժամանակ նաև մտահոգիչ համարեց։ «Վաշինգտոնի Հայ դատի գրասե­նյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտա­րարեց, որ 2 ամիս առաջ ընդունված օրինա­գիծը, ըստ որի՝ ԱՄՆ-ը շարունակելու էր ուղ­ղակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Արցախին, չեղարկվում է։ Այդ աջակցությունը ամեն տարի կազմել է գրեթե 5 մլն ԱՍՆ դոլար, ծրագիրն իրականացվել է USAID-ի միջոցով։ Այստեղ հարցը ոչ այդքան գումարի չափն է, այլ երևույթն ու մեսիջը։ Մենք հիմա առերես­վում ենք Արցախին տրամադրվող աջակցու­թյան չեղարկման երևույթի հետ, ինչը մտորելու շատ մեծ տեղիք է տալիս նախ այն առու­մով, որ սա կարող է Թրամփի վարչակարգի մեսիջը լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությա­նը։ Դրանով ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը ևս մեկ անգամ իրենց դժգոհությունն են հայտնում Փաշինյանի վա­րած արտաքին քաղաքականությանը։ Կամ էլ պարզապես այս երևույթը կարելի է դիտարկել արտաքին քաղաքական ոլորտում մեր իշխանությունների հերթական բացթողման համատեքստում։ Փաշինյանն ավելի քան մեկ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանը, և նրա համար կարևորը ներքաղաքական դաշտն է։ Նա շատ քիչ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականությա­նը»,–ասաց քաղաքագետը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am