Փաշինյանը վերախմբագրում է իր խոստումը

Փաստը գրում է.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամե­նօրյա, համենայն դեպս, չափազանց հա­ճախ ներկայացնում է պաշտոնական վիճա­կագրական տվյալներ։ Այս անգամ Փաշի­նյանը գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրա­մով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտ­ների աճը հնարավորություն է տվել, որ հու­նիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեև շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երևույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 ազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։

«Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988–ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրնե­րը մեկ ծրագրով լուծելու համար»,– գրում է Փաշինյանը։

Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ և դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վի­ճակը բնակչության բավական վատ է։ Հե­տաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառու­ներ և երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարևորել է ճանա­պարհաշինությունն ու համայնքային ծրագ­րերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։

Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լա­վացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամա­կարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանա­պարհաշինության և համայնքային տարբեր ծրագրերի վրա։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարնե­րը հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սա­կայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափո­խությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտ­ները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռևս ժամա­նակ կա այղ խոստումը իրականացնելու հա­մար, հետևաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկո­սով իրականություն չեն դառնալու, և քանի շանս կա, մի քիչ ձևափոխել, նկարել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 554 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am