Երեխաները պարտավոր են մեծանալ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում շատերն են տառապում քաղաքական մանկամտութթյամբ ու կարծում են, որ հանրությանն էլ պետք է կերակրել սեփական պրիզմայի չափաբաժնով: Եթե իշխանություն վերցնելու սկզբնական շրջանում ինչ-որ առումով «ուտվում» էր  նախկիններին մեղադրելու, նախկիններին հրեշ ներկայացնելու իշխանականների արդարացումները, ապա մոտ մեկ տարի անց, երբ նույն հանրությունը տեսել է այս իշխանության քաղաքական ինպոտենտությունը, ոչինչ չանելու կամ չկարողանալու արվեստը, առնվազն ծիծաղելի է սեփական ձախողումների համար ներքին թշնամիների փնտրտուքը:

Ահավասիկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ Ֆեյսբուքում մի հանճարեղ բացահայտում է արել.«2013թ.-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի X որոշման համաձայն Մ.Պ.-ն գնում է հողամաս և կադաստրում գրանցում իր սեփականության իրավունքը: Շատ շուտով պարզվում է, որ այդ հողամասը 10 տարուց ավելի պատշաճ կերպով տիրապետել է Է.Հ.-ն, որը շարունակաբար դիմել էր քաղաքապետարան իր տիրապետած հողամասը սեփականացնելու խնդրանքով, սակայն՝ ապարդյուն: Է.Հ-ն բողոքում է նախկին քաղաքապետին և Տարոն Մարգարյանը (ուշադրություն) կայացնում է իր X որոշումն անվավեր ճանաչող Y որոշումը: Բայց արդեն դժգոհ է մնում հողամասի գնորդը և դիմում է դատարան: Նախորդ քաղաքային իշխանություններն ազատում են իրենց գլուխը՝ ստեղծված խառնաշփոթը տեղափոխելով դատարան, իսկ երկու քաղաքացի Տարոն Մարգարյանի փնթի կառավարման պատճառով վիճում են 2013թ.-ից մինչ օրս ու գալիս պատգամավորի մոտ ընդունելության»:Այսպիսի գրառումով է հանդես եկել նա՝ ասես ակնարկելով, թե մինչեւ օրս իշխանությունը նախկինների արածների տակից դուրս չի գալիս, դրա համար ենք էս օրի:

Լենա Նազարյանը, ով երեւույթներն ընկալելու բացառիկ տաղանդ ունի եւ ընդամենը ամիսներ առաջ բացահայտեց՝ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն», միգուցե մի երեսուն տարի հետո բացահայտի, որ սեփական անգործությունը չի կարելի թաքցնել ուրիշների սխալների հետեւում: Առավել եւս խոսել քաղաքային նախկին իշխանություններից, երբ ձեր քաղաքապետը այստեղ նույնիսկ կարգին դերասանություն էլ չի կարողանում անել՝ ցրելու Երեւանում տիրող աղբային մղձավանջը: Կարգին քաղաքապետի այդ որ խոստման ուղղությամբ է մեկ քայլ արվել, մեկ տարի շարունակ Երեւանը թաղված է աղբի մեջ եւ անգամ այս տարրական թվացող հարցն է անհաղթահարելի ռուբիկոն դարձել:
Բայց սա չի խանգարում, տիկին Նազարյան, որ դուք եւ ձեր թիմը մեծախոսությամբ զբաղվեք ու պիտակավորեք քաղաքական դաշտի խաղացողներին:
Օրինակ ինչ անուն տալ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ գնահատականին: ՀՅԴ-ն, հիշեցնենք, դժգոհ է քաղաքային իշխանությունների աշխատանքից, Հայկ Մարությանի ղեկավարության ամիսներին, ըստ դաշնակցականների՝ Երևանում ոչ մի տեսանելի փոփոխություն չի եղել։ Դաշնակցականներն իրենց դժգոհությունները քաղաքապետարանի առջև արտահայտեցին բողոքի ակցիայի միջոցով։ Ըստ Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ քաղաքային իշխանությունները չեն կատարել նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները: Վերելակների, տրանսպորտի, կանաչապատման, աղբահանության խնդիրներն են մատնացույց անում ՀՅԴ համակիրներն ու դեղին քարտ ցույց տալիս քաղաքապետին։ Կուսակցությունից ասում են՝ դեղին՝ քարտին հաջորդելու է կարմիրը․ եթե քաղաքային իշխանությունները հետեւություններ չանեն:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:

Որ ՀՅԴ-ն խաղից դուրս վիճակում չէ եւ այդ կուսակցության մասին հարգանքով է խոսում անգամ Փաշինյանը, թերեւս մտածելու առիթ պետք է տա Հակոբ Կարապետյանին, բայց մարդուց անհնարինը պահանջելն անամոթություն է, ինչպես եւ իր «շեֆից», եւ ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր՝ երեխաները արտավոր են մեծանալ, այո, իշխանության մանկամիտներին մեծանալը չէր խանգարի, միայն թե մինչեւ մեծանալը նրանք չհայտնվեն օֆսայդում:

Անի Սահակյան

դիտվել է 2962 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am