Նիկոլ Փաշինյանի ջրբաժանը. Իմ քայլի պառակտման պահը


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին իր տեսակետը և պարզաբանել, թե ինչու չի մասնակցել այդ թեմակով Իմ քայլը խնբակցության նիստին. << «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ այսպես ասած՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի մասին: Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ Կոնվենցիայի որոշ դրույթների հետ. Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար: Իհարկե, փաստարկները բազմաթիվ են. միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։,- գրել է Թագուհի Թովմասյանը:
«Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում» ասվածը հասկանալու համար, ըստ պատգամավորի պետք է նայել նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» ձեւակերպումը և կոնվենցիայի բացատրական զեկույցը, որը կրում է իմպերատիվ բնույթ, 53-րդ կետով սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»: <<Ես կարծում եմ, որ ընտանիքի՝ կին եւ տղամարդ ավանդական մոդելը անփոխարինելի է, եւ չի կարող այդ կարծրատիպը կոտրվել երբեւէ: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես կանանց նկատմամբ եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը էլ ավելի բարելավել եւ ապահովել պատժի աներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ՝ իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք… Բարի ու խաղաղ հանգիստ բոլորիս: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ազգային պետություն դառնալը, ինչպես, օրինակ, Եվրամիության անդամ Ֆրանսիան է: Հ. Գ. Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան»,- գրել է նա:

Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան ջրբաժան է դառնում է իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար: Իշխող քաղաքական ուժի ներսում կոնվենցիայի հետ կապված կատեգորիկ հակառակ կարծքիներ կան, ինչը թերևս տրամբանական է առանց իզմերի, գաղափարների, հապշտապ կազմված իշխանական թիմի համար: Անցյալ տարվա փետրվարին Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքը ավելի քան 70 տոկոս ձայն ստացավ, սայնկայն այդ ձայները ընտրողը տվել է բացառապես ցուցակի առաջին դեմքին, որովհետև հանրությունը այդ ցուցակում ընդգրկված մյուս մարդկանց չէր ճանաչում` մի քանի բացառությունները չհաշված: Ըստ ամենայնի` ցուցակում ընդգրկվածներից շատերն անգամ մեկմեկու չեն ճանաչում: Խառնաբոխ հիշեցնող թիմում այսօր հակադրվում են սուպերլիբերարներն ու ազգային-ավանդական արժքեների կողմնակիցները: Ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավքին միացել է նաև ԱԺ Իմ քայլը խժմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Կերլի է պնդել, որ քվերակության դնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի չի կարող վստահ լինել, որ նախագիծը կհաստատվի: Հենց սա է խնդիրը:

Հայկ Դավթյան

դիտվել է 4673 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am