Անկարան արգելել է Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագրի մուտքը երկիր
Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովին թուրքական իշխանություններն արգելել են մուտք գործել Թուրքիա և զրկել հավատարմագրումից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ին՝ Քերիմովը տեղեկացրել է, որ սահմանապահ հսկողության աշխատակիցը վերցրել է նրա անձնագիրը ու ուղարկել ժամանող ուղևորների զննության վայր, որտեղ նրան պահել են 1 ժամ առանց բացատրության: Այնուհետև տեղեկացրել, որ պետք է վերադառնա Ռուսաստան: Նա տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
