Իշխանությունների ամերիկյան «վոյաժների» արդյունքը. Արցախին կտրում են ֆինանսական օգնությունից

Երեկ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս իրավիճակի «արդյունքների» մասին մի տեղեկություն է տարածվել, որը ցույց է տալիս այն դատարկությունը, որը տերում է այդ հարաբերություններում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբում երեկ հույս են հայտնել, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների օժանդակությունը Հայաստանին կկազմի 85 միլիոն դոլար, իսկ Արցախին՝ 5 միլիոն: Այս մասին երեկ Երևանում հրավիրած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը:

«Արցախի վերաբերյալ կհուսանք 5 միլիոն, այդ աշխատանքը կտանինք, Հայաստանի վերաբերյալ արդեն կար 45 միլիոն, 40 միլիոն ալ, եթե այս օրենքը անցնի, ստորագրվի նախագահին կողմե, 40 միլիոն ևս կըլլա։ Բայց այն ալ ըսեմ, որ ասոնք հանգրվանային բաներ են։ Առաջ պետք է Ներկայացուցչական տունը անցնե, վերջը նախագահը ստորագրե, և այս նախագահ Թրամփի իշխանությունը, որ կա, ընդհանրապես աշխարհի չորս կողմը աջակցություն, որ հայտնված է անցյալին, ինքը կփորձե պակասեցնել ընդհանրապես։ Չուզեր Ամերիկան այդքան օգտակար ըլլա ուրիշ երկրներուն, նույնիսկ երկրներ, որոնք պատմականորեն շատ մեծ գումարներ ստացած են Ամերիկայեն», - նշեց Հովսեփյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս մայիսին նշել էր, որ 2018 թվականի ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:

«Նոր օրենք անցավ Կոնգրեսի Ներկայացուցչական տունի մեջ, այն ալ, քանի որ Ջեքի Սփիերը ասաց, որ ինքը ծագումով կես հայ է, 40 միլիոն դոլար ևս ավելացնելու Հայաստանի աջակցության գումարին վրա։ Արցախի համար ալ նաև կաշխատինք, այսինքն՝ Հայ դատի հանձնախումբը ընդհանրապես Ամերիկային մեջ, Վաշինգտոնի մեջ, այսինքն՝ ես կներկայացնեմ Արևմտյան Ամերիկայի շրջանը, բայց նաև անշուշտ Վաշինգտոնի մեջ ալ գործ կտանինք։ Ուրեմն Վաշինգտոնի մեջ միշտ մեր հարաբերությունները մշակելով, միշտ պահանջատեր ըլլալով, միշտ փորձելով առաջնահերթ ձևով օրակարգի վրա դնելով այս օգնության խնդիրը, և մինչև հիմա, կրնամ ըսել, որ Հայաստանի անկախությունեն ի վեր երկու բիլիոն, այսինքն՝ երկու միլիարդ դոլարեն ավելի Ամերիկան աջակցություն ցուցաբերած է դեպի Հայաստան, այն ալ՝ մեր աշխատանքի պատճառով, և Արցախին ալ 45 միլիոն դոլար, որ Արցախը միակ հանրապետությունն է, որ չէ ճանչված միջազգային գետնի վրա, որ ուղղակի Ամերիկայեն աջակցություն կստանա», - ընդգծեց Նորա Հովսեփյանը։

Այլ կերպ ասած՝ ամերիկյան վարչակազմը դադարեցնում է Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:

Ի դեպ, պետք է շեշտել, որ Միացյալ Նահանգները այս տարիներին միակ երկիրն է եղել աշխարհում, որն ամեն տարի մարդասիրական հատկացումներ է արել Արցախին, որը միջազգայնորեն չճանաչված հանրապետություն է:

Ինչո՞վ է զբաղված հայկական դիվանագիտությունը, այն էլ վերջերս մի քանի անգամ ԱՄՆ պատվիրակություններ գործուղելուց հետո: Սա է՞ Հայաստանի իշխանությունների ամերիկյան «վոյաժների» արդյունքը...

Թամար Բագրատունի

դիտվել է 1260 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am