Ռուս ընդդիմադրի հնարավոր թունավորման լուրը հասել է Թրամփին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լսել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին և խոստանում է ուսումնասիրել իրավիճակը: Լրագրողների հարցին, թե արդյոք լսել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդներից մեկին հնարավոր է թունավորել են՝ Թրամփը պատասխանել է․ - «Ես լսել եմ այդ մասին, ես չգիտեմ այդ մասին, բայց կուսումնասիրեմ»:

Մոսկվայի բանտերից մեկում 30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է հուլիսի 28-ին առավոտյան, ըստ պաշտոնական վարկածի՝ եղնջացան ախտորոշմամբ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևայի խոսքերով Նավալնիի մոտ ախտորոշվել է մաշկաբորբ: Բժշկի կարծիքով մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել:

Ընդդիմադիր գործչի մերձավոր շրջապատում կասկածներ ունեն, որ ընդդիմության և իշխանությունների միջև աճող լարվածության ֆոնին Նավալնիին թունավորելու փորձ է իրականացվել: Ինքը՝ Նավալնին, պնդում է, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել: Ընդդիմադիր գործիչը, միևնույն ժամանակ, հակված չէ այն կարծիքին, թե ոստիկանները կարող էին թունավորել իրեն մեկուսարանում, բայց և չի բացառել, որ դա կարող էր անել կողմնակի անձ:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները հայտարարել են, որ ընդդիմադիր գործչի օրգանիզմում թունավոր նյութ չեն հայտնաբերել: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Տոկարևը հավաստիացրել է, թե ստուգումների արդյունքները հերքում են թունավորման վարկածը: Իսկ թե ո՞րն է քաղաքական գործչի հանկարծակի առաջացած առողջական խնդիրների պատճառը՝ մասնագետները չեն հստակեցնում:

Ի դեպ, լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված այս միջադեպը հիշեցնում է 2017-ին նրա դեմ իրականացված հարձակումը քիմիական նյութով, որի հետևանքով ընդդիմադիր գործչի մոտ տեսողության խնդիրներ են առաջացել և միայն ամիսներ տևած բուժումից հետո, ընդ որում՝ արտասահմանյան հիվանդանոցներում, հնարավոր եղավ վերականգնել տեսողությունը: Մամուլը գրում է, որ ռուսաստանյան ընդդիմության ազդեցիկ առաջնորդի մոտ հաճախ առողջական խնդիրներ են առաջանում հատկապես այն ժամանակ, երբ կառավարությունը փորձում է մեկուսացնել Կրեմլի գլխավոր ընդդիմախոսին ներքաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով:

Նավալնին, հիշեցնենք, մեկամսյա կալանքի է դատապարտվել հուլիսի 25-ին՝ մոսկովյան Դումայի ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով կազմակերպված ընդդիմադիր ցույցի նախաշեմին:

Անցած հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ բախվելով ոստիկանական բիրտ ուժի: Չնայած ցույցի նախաշեմին գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները և գործիչները ձերբակալվել էին՝ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել հակակառավարական ցույցի: Իրավապահները ուժ էին գործադրել խաղաղ քաղաքացիների դեմ՝ տասնյակ ցուցարարներ կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել, ավելի քան հազար մարդ բերման է ենթարկվել, ավելի քան 6 տասնյակը վարչական կալանքի է ենթարկվել, ավելի քան 160-ը՝ տուգանվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների, երեք գործ էլ՝ ոստիկանի դեմ բռնություն կիրառելու հոդվածներով, կան ձերբակալվածներ:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ շտապել է հայտարարել, որ տեղի ունեցածը «լավ նախապատրաստված զանգվածային անկարգություն էր»:
Ընդդիմությունը, սակայն, չի պատրաստվում ընկրկել: Ավելին՝ հայտարարել են առաջիկա օրերին կրկին փողոց դուրս գալու մտադրության մասին: Բողոքի այս ցույցերի պահանջը մեկն է՝ թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Ընտրական հանձնաժողովը հրաժարվել է սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու գրանցել մոտ վեց տասնյակ ընդդիմադիրների։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ: Սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան խոստացել էր նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am