ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն իրենց մոտ են հրավիրել Վահան Շիրխանյանին. հայտնի նամակից 4 ամիս անց

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օրերս Հատուկ Քննչական ծառայությունն, այնուհետեւ Ազգային Անվտանգության ծառայությունն իրենց մոտ են հրավիրել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ինչպես հայտնի է` մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ էր գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեծ արձագանք ստացավ եւ սկսվեց ուսումնասիրություն նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից: Այդ նամակի նախաբանում Շիրխանյանը երկրորդ նախագահի հեղինակած գիրքը որակում էր «ստերի հավաքածու»:
«Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», – գրել էր Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: Շիրխանյանը իր նամակում Քոչարյանին մեղադրում էր արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում էր պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով:

Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նամակի հրապարակումից ամիսներ անց Վահան Շիրխանյանին իրենց մոտ են կանչել միանգամից երկու ուժային գերատեսչությունից:

Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները մասնավորապես Վահան Շիրխանյանից նամակի կետերի վերաբերյալ հիմնավորումներ են խնդրել, վերջինս էլ դրանք տրամադրել է նրանց՝ պարզաբանելով, թե որ տեղեկությունը որ գերատեսչության արխիվից է հնարավոր վերցնել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վահան Շիրխանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում միայն հաստատեց, որ հրավիրվել է այդ երկու կառույցների կողմից, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը Լարսը փակ է բեռնատարների համար Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում շուրջ 600 օբյեկտ թիրախավորելու մասին Դուբայի օդանավակայանները կվերսկսեն սահմանափակ գործունեությունը ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am